Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ՎԴ/1070/05/22 վարչական գործով

18.12.2023

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

երրորդ անձ «Ստանդարտ օյլ» ՍՊ ընկերությանը
/ք.Երևան, Կենտրոն, Թումանյան փ. 8/8/


ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Ձեզ է ուղարկվում «Վարչական գործը դատաքննության նշանակելու մասին», «Երրորդ անձ ներգրավելու մասին» ՀՀ վարչական դատարանի 08.11.2023թ. որոշումները:
Դուք հրավիրվում եք Հայաստանի Հանրապետության վարչական դատարան որպես երրորդ անձ վարչական գործով ըստ հայցի «Ստանդարտ օիլ» ՍՊ ընկերության ընդդեմ Պետական եկամուտների կոմիտեի, երրորդ անձինք՝ «Ստանդարտ Գրուպ» ՍՊ ընկերություն, «Ստանդարտ օյլ» ՍՊ ընկերություն և «Ջեյրան» ՍՊ ընկերություն՝ ՀՀ ՊԵԿ նախագահի կողմից 16.12.2021թ. կայացված «Երրորդ անձից (այդ թվում՝ պետական մարմնից) ստացված կամ օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում ձեռք բերված տեղեկությունների հիման վրա անձանց ընդհանուր տնտեսական շահից ելնելով համաձայնեցված գործելու հիմքով փոխկապակցված ճանաչելու մասին» թիվ 407-4 որոշումը՝ «Ստանդարտ օիլ» ՍՊ ընկերության մասով, վերացնելու (անվավեր ճանաչելու) պահանջի մասին:
Նշված գործով դատական նիստը տեղի կունենա 2024թ. ապրիլի 4-ին՝ ժամը 15:45-ին, ՀՀ վարչական դատարանի շենքում (հասցեն՝ ք. Երևան, Գ. Նժդեհի 23, դատական նիստերի դահլիճ №2):
Միաժամանակ տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար։

/Անհրաժեշտ է ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով/։

Դատավոր Ե. Առաքելյանի օգնական՝ Թ. Նահապետյան

Հասցե` Գարեգին Նժդեհի փող., 23 շենք

Հեռ..` +374-10-49-48-07(260)

Էլ. փոստ`