Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ՎԴ/6420/05/22 վարչական գործով

18.12.2023

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

երրորդ անձ Արմեն Հակոբյանին
/ք. Երևան, Շերամի փ., 63շ., 24բն./


ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Ձեզ է ուղարկվում «Վարչական գործը դատաքննության նշանակելու մասին» ՀՀ վարչական դատարանի 16.11.2023թ. որոշումը։
Դուք հրավիրվում եք Հայաստանի Հանրապետության վարչական դատարան որպես երրորդ անձ վարչական գործով ըստ հայցի Կարեն Վերսանդիկի Հակոբյանի ընդդեմ Երևան քաղաքի «Արաբկիր» նոտարական տարածքի նոտար Դիաննա Բեգլարյանի, երրորդ անձինք՝ Լուսինե Վերսանդիկի Հակոբյան, Արմեն Վերսանդիկի Հակոբյան և Հեղինե Ստեփանի Ամիրխանյան՝ նոտարական գործողության կատարումը մերժելու մասին նոտար Դիաննա Բեգլարյանի 12.10.2022թ. որոշումը ոչ իրավաչափ ճանաչելու, որպես հետևանք Կարեն Վերսանդիկի Հակոբյանի հետ հավատարմագրային կառավարման մասին պայմանագիր կնքելուն պատասխանողին պարտավորեցնելու պահանջների մասին:
Նշված գործով դատական նիստը տեղի կունենա 2024թ. ապրիլի 10-ին՝ ժամը 12:00-ին, ՀՀ վարչական դատարանի շենքում (հասցեն՝ ք. Երևան, Գ. Նժդեհի 23, դատական նիստերի դահլիճ №2):
Միաժամանակ տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար։

/Անհրաժեշտ է ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով/։

Դատավոր Ե. Առաքելյանի օգնական՝ Թ. Նահապետյան

Հասցե` Գարեգին Նժդեհի փող., 23 շենք

Հեռ..` +374-10-49-48-07(260)

Էլ. փոստ`