Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Վարչական գործ թիվ ՎԴ/3277/05/23 Պատասխանող Անժելա Քոդրեանին /ք. Երևան, Փարաքար, Երևանյան 6/

18.12.2023

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության 63-րդ հոդված

Ուղարկվում է կրկին Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի թիվ ՎԴ/3277/05/23 վարչական գործով 10.05.2023 թվականի՝ «Հայցադիմումը վարույթ ընդունելու և գործը դատաքննության նշանակելու մասին» որոշումը, հայցադիմումը և կից փաստաթղթերը:
Վերոհիշյալ գործով դատական նիստը տեղի կունենա 2024թ. փետրվարի 9-ին, ժամը 11:00-ին:
Խնդրում ենք ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթով:
Միաժամանակ պարզաբանվում է, որ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի համաձայն` պատասխանողը պարտավոր է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, վարչական դատարան ուղարկել հայցադիմումի պատասխանը, որը պետք է պարունակի՝
1/ նշում այն մասին, որ պատասխանը ներկայացվում է վարչական դատարան.
2/ հայցվորի անունը, ազգանունը /անվանումը/.
3/ պատասխանողի անունը, ազգանունը՝ /անվանումը/, բնակության /գտնվելու/ վայրը, ծանուցման հասցեն /եթե այն տարբերվում է բնակության վայրից/, նրա ներկայացուցչի անունը, ազգանունը, հասցեն, եթե հայցը ներկայացվել է ընդդեմ պաշտոնատար անձի՝ նաև պաշտոնը.
4/պատասխանի էությունը /հակիրճ նկարագրությունը/.
5/հայցում ներկայացված յուրաքանչյուր պահանջն ընդունելու կամ դրա դեմ ամբողջությամբ կամ մասնակիորեն առարկելու մասին պատասխանողի դիրքորոշումը։
4. Առարկելու դեպքում պատասխանողն իր դիրքորոշման մեջ պետք է անդրադարձ կատարի հետևյալ հարցերին՝
1/ հայցի հիմքում ընկած այն փաստերը, որոնք նա չի ընդունում.
2/ նշում այն մասին, թե արդյոք հայցվորի ներկայացրած փաստերը էական նշանակություն ունեն գործի լուծման համար.
3/այն փաստերը, որոնք ընկած են առարկությունների հիմքում.
4/ պատասխանին կցվող ապացույցների ցանկը։
5. Պատասխանում կարող են ներառվել`
1/ այլ տեղեկություններ, որոնք նշանակություն ունեն գործի քննության և լուծման համար, ինչպես նաև պատասխանողի միջնորդությունները.
2/ պատասխանողի ֆաքսի, հեռախոսի համարը, էլեկտրոնային հասցեն։
6.Պատասխանի հետ պատասխանողը ներկայացնում է նաև՝
1/ միջնորդություն` վկա կամ փորձագետ հրավիրելու, փորձաքննություն նշանակելու մասին.
2/ իր տիրապետման ներքո առկա գրավոր կամ իրեղեն ապացույցները.
3/ լիազորագիր կամ այլ փաստաթուղթ, որը հավաստում է պատասխանողի ներկայացուցչի լիազորորությունը /եթե դատավարության մասնակիցը հանդես է գալիս ներկայացուցչի միջոցով/.
4/ հայցադիմումի պատասխանը և կից փաստաթղթերը հայցվորին և երրորդ անձանց ուղարկելը հավաստող ապացույցները։
7. Պատասխանը ստորագրում է պատասխանողը կամ նրա ներկայացուցիչը։
8. Պատասխան չներկայացնելը վարչական դատարանը կարող է գնահատել որպես պատասխանողի կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում։

Հասցե` ք.Երևան, Գարեգին Նժդեհ 23

Հեռ..` +37410-494-807/218/

Էլ. փոստ`