Թիվ ՎԴ5/0228/05/23 վարչական գործով դատական ծանուցագիր
14.03.2024
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
ք. Գյումրի, Անկախության հր. 7, հեռ. +(374 312) 5-70-98/11-33/
Ե- _____________
«13» մարտի 2024թ.
Թիվ ՎԴ5/0228/05/23 վարչական գործով
հայցվոր` Արարատ Մխիթարյանին
Հասցե` ՀՀ, ք. Գյումրի, Արագած 6-րդ թղմ., 2 շ., բն. 9
Վարչական գործով ըստ հայցի Արարատ և Աստղիկ Մխիթարյանների ընդդեմ Գյումրու համայնքապետարանի, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության` Գյումրի համայնքի ղեկավարի 09.02.2023 թվականի թիվ 01/1190-23, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի 09.03.2023 թվականի թիվ 01/13/2112-2023, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության թիվ 26.06.2023 թվականի ՍՄ/ՍՀ-2-3/15122-2023 որոշումները վերացնելու, իրենց անօթևանների հերթացուցակում հաշվառելուն և իրենց որպես անօթևանների բնակարան հատկացնելու վերաբերյալ բարենպաստ վարչական ակտ կայացնելուն պարտավորեցնելու պահանջների մասին, հրավիրվել է դատական նիստ 2024 թվականի մարտի 28-ին ժամը 14:30-ին, Հայաստանի Հանրապետության վարչական դատարանում (ք. Գյումրի, Անկախության հր., 7 շենք, 2-րդ հարկ, թիվ 1 դատական նիստերի դահլիճ):
Դատական նիստին կարող եք ներկայանալ անձամբ՝ անձը հաստատող փաստաթղթով, կամ ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը պատշաճ լիազորագրով և անձը հաստատող փաստաթղթով:
Դատավոր Տիգրան Սանթրոսյան
Հասցե` ք. Գյումրի, Անկախության հր. 7
Հեռ..` 5-70-98/11-33/
Էլ. փոստ`