Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Հայտարարություններ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ Գործ թիվ ՎԴ/8355/05/19 ՈՐՈՇՈՒՄ ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ ‹‹23›› նոյեմբերի 2023թ. ք. Երևան Հայաստանի հանրապետության վարչական դատարանը՝ նախագահությամբ՝ դատավոր Ա. Ղազարյանի, քարտուղարությամբ՝ Հ. Պապիկյանի, մասնակցությամբ` հայցվորի ներկայացուցիչ Ալեքսանդր Նահապետյանի, պատասխանողի ներկայացուցիչ Արմենուհի Շահինյանի քննելով թիվ ՎԴ/8355/05/19 վարչական գործը և քննության առնելով այն դատաքննության նշանակելու հարցը, Պ Ա Ր Զ Ե Ց ՀՀ վարչական դատարանի դատավոր Ա. Միրզոյանի վարույթում է գտնվել վարչական գործն ըստ հայցի Միտսուբիշի Փենսիլ Քամփնի Լիմիթիդ ընկերության՝ ընդդեմ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության, երրորդ անձ՝ Յունիմաքս Սթեյշեներ` Թիվ 27582 գրանցմամբ ‹‹UNIMAX›› համակցված ապրանքային նշանի գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասին: ՀՀ վարչական դատարանի (դատավոր Ա. Միրզոյան) 07.11.2019թ.-ի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ: Դատավոր Ա. Միրզոյանի՝ ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավոր նշանակվելու կապակցությամբ դադարեցվել են վերջինիս՝ ՀՀ վարչական դատարանի դատավորի լիազորությունները, և գործի հետագա ընթացքն ապահովելու նպատակով այն վերամակագրվել է դատավոր Ա. Ղազարյանին: ՀՀ վարչական դատարանի 21.07.2022թ.-ի որոշմամբ գործը ընդունվել է վարույթ և նշանակվել է նախնական դատական նիստ: 07.03.2023 և 23.11.2023թթ.-ին գործով կայացել են նախնական դատական նիստեր: ‹‹ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի›› 90-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. ‹‹1.Վարչական դատարանը, համարելով գործը դատաքննությանը նախապատրաստված, որոշում է կայացնում գործը դատաքննության նշանակելու մասին››: Գործով կայացած նախնական դատական նիստերի ընթացքում կատարելով գործը դատաքննության նախապատրաստելու համար անհրաժեշտ դատավարական գործողությունները՝ դատարանը գործը համարում է դատաքննությանը նախապատրաստված և գտնում է, որ պետք է նշանակել դատաքննություն: Վերոգրյալի հիման վրա, ղեկավարվելով ‹‹ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի›› 90-րդ հոդվածով՝ դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց Թիվ ՎԴ/8355/05/19 վարչական գործն ըստ հայցի Միտսուբիշի Փենսիլ Քամփնի Լիմիթիդ ընկերության՝ ընդդեմ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության, երրորդ անձ՝ Յունիմաքս Սթեյշեներ` Թիվ 27582 գրանցմամբ ‹‹UNIMAX›› համակցված ապրանքային նշանի գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, նշանակել դատաքննության 2024 թվականի ապրիլի 23-ին, ժամը 15:30-ին, ՀՀ վարչական դատարանի շենքում (հասցե՝ ք. Երևան, Գ. Նժդեհի 23) թիվ 15 դատական նիստերի դահլիճում: Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և բողոքարկման ենթակա չէ: ԴԱՏԱՎՈՐ ԱՐԳԻՇՏԻ ՂԱԶԱՐՅԱՆ

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
Տիպ` Դատական ծանուցումներ

30.11.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ Գործ թիվ ՎԴ/12794/05/21 ՈՐՈՇՈՒՄ ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ ‹‹23›› նոյեմբերի 2023թ. ք. Երևան Հայաստանի հանրապետության վարչական դատարանը՝ նախագահությամբ՝ դատավոր Ա. Ղազարյանի, քարտուղարությամբ՝ Հ. Պապիկյանի, մասնակցությամբ` հայցվորի ներկայացուցիչ Արսեն Ամյանի քննելով թիվ ՎԴ/12794/05/21 վարչական գործը և քննության առնելով այն դատաքննության նշանակելու հարցը, Պ Ա Ր Զ Ե Ց ՀՀ վարչական դատարանի դատավոր Ա. Միրզոյանի վարույթում է գտնվել վարչական գործն ըստ հայցի Կարո Լևոնի Ղուկասյանի՝ ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության, երրորդ անձինք՝ Սվետլանա Յաղջյան, Արշալույս Թաշչյան, Էռնեստ Հարությունյան, Ալբերտ Ասոյան՝ ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 06.06.2018թ.-ին տրված թիվ ԵԱՆԴ/5645/02/15 կատարողական թերթի հիման վրա Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք բաժնում 08.06.2018թ.-ին հարուցած թիվ 04258703 կատարողական վարույթով Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 22.03.2021թ.-ին Կարո Ղուկասյանի վտարումը իր կողմից օգտագործվող ավտոտնակից ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին: ՀՀ վարչական դատարանի (դատավոր Ա. Միրզոյան) 27.12.2021թ.-ի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ: Դատավոր Ա. Միրզոյանի՝ ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավոր նշանակվելու կապակցությամբ դադարեցվել են վերջինիս՝ ՀՀ վարչական դատարանի դատավորի լիազորությունները, և գործի հետագա ընթացքն ապահովելու նպատակով այն վերամակագրվել է դատավոր Ա. Ղազարյանին: ՀՀ վարչական դատարանի 21.07.2022թ.-ի որոշմամբ գործը ընդունվել է վարույթ և նշանակվել է նախնական դատական նիստ: 07.03.2023 և 23.11.2023թթ.-ին գործով կայացել են նախնական դատական նիստեր: ‹‹ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի›› 90-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. ‹‹1.Վարչական դատարանը, համարելով գործը դատաքննությանը նախապատրաստված, որոշում է կայացնում գործը դատաքննության նշանակելու մասին››: Գործով կայացած նախնական դատական նիստերի ընթացքում կատարելով գործը դատաքննության նախապատրաստելու համար անհրաժեշտ դատավարական գործողությունները՝ դատարանը գործը համարում է դատաքննությանը նախապատրաստված և գտնում է, որ պետք է նշանակել դատաքննություն: Վերոգրյալի հիման վրա, ղեկավարվելով ‹‹ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի›› 90-րդ հոդվածով՝ դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց Թիվ ՎԴ/12794/05/21 վարչական գործն ըստ հայցի Կարո Լևոնի Ղուկասյանի՝ ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության, երրորդ անձինք՝ Սվետլանա Յաղջյան, Արշալույս Թաշչյան, Էռնեստ Հարությունյան, Ալբերտ Ասոյան՝ ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 06.06.2018թ.-ին տրված թիվ ԵԱՆԴ/5645/02/15 կատարողական թերթի հիման վրա Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք բաժնում 08.06.2018թ.-ին հարուցած թիվ 04258703 կատարողական վարույթով Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 22.03.2021թ.-ին Կարո Ղուկասյանի վտարումը իր կողմից օգտագործվող ավտոտնակից ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին, նշանակել դատաքննության 2024 թվականի ապրիլի 23-ին, ժամը 11:00-ին, ՀՀ վարչական դատարանի շենքում (հասցե՝ ք. Երևան, Գ. Նժդեհի 23) թիվ 15 դատական նիստերի դահլիճում: Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և բողոքարկման ենթակա չէ: ԴԱՏԱՎՈՐ ԱՐԳԻՇՏԻ ՂԱԶԱՐՅԱՆ

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
Տիպ` Դատական ծանուցումներ

30.11.2023

Թիվ ՎԴ6/0001/05/21 վարչական գործով ծանուցում

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
Տիպ` Դատական ծանուցումներ

30.11.2023

Թիվ ՎԴ6/0001/05/21 վարչական գործով ծանուցագիր

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
Տիպ` Դատական ծանուցումներ

30.11.2023

Թիվ ՎԴ6/0085/05/23 վարչական գործով ծանուցագիր

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
Տիպ` Դատական ծանուցումներ

30.11.2023

ՎԴ/4634/05/23 ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
Տիպ` Դատական ծանուցումներ

29.11.2023

ՎԴ6/0001/05/21 ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
Տիպ` Դատական ծանուցումներ

29.11.2023