Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՍԴ1/0721/02/15 քաղաքացիական գործով պատասխանող Սուրեն Գենադիի Փարամազյանին ուղղված դատական ծանուցում:

02.10.2015

Հայտատու` ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 7-րդ մաս

Պատասխանող` Սուրեն Գենադիի Փարամազյանին
ք.Կապան, Բաղաբերդ փողոց, շենք 19, բն.8
Քաղաքացիական գործ թիվ ՍԴ/0721/02/15

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈւՑԱԳԻՐ

Հայտնում եմ, որ ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի <<ՎՏԲ-Հայաստան Բանկ>> փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Սուրեն Գենադիի Փարամազյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին:
Դուք նախազգուշացվում եք Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի 5-րդ մասով նախատեսված իրավական հետևանքների մասին, համաձայն որի պատասխան չներկայացնելը դատարանը կարող է գնահատել որպես Ձեր կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի 1-ին մասի համաձայն Դուք պարտավոր եք հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դատարան ուղարկել հայցադիմումի պատասխան: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն հայցադիմումի պատասխանը պետք է պարունակի`
1) դատարանի անվանումը, որտեղ ներկայացվել է հայցը.
2) հայցվորի անունը, ազգանունը (անվանումը).
3) հայցում ներկայացված յուրաքանչյուր պահանջը ընդունելու կամ դրա դեմ մասնակի կամ ամբողջությամբ առարկելու մասին Ձեր դիրքորոշումը: Առարկելու դեպքում պատասխանում մասնավորապես պետք է անդրադարձ կատարվի հետևյալ հարցերին.
ա) հայցի հիմքում ընկած այն փաստերը, որոնք Դուք չեք ընդունում,
բ) արդյոք հայցվորի ներկայացրած փաստերն էական նշանակություն ունեն գործի լուծման համար,
գ) այն փաստերը, որոնք ընկած են առարկությունների հիմքում, և այն ապացույցները, որոնք հաստատում են այդ փաստերից յուրաքանչյուրը` համապատասխան նշումով, թե ինչ փաստի հաստատմանն է այն ուղղված.
4) պատասխանին կցվող փաստաթղթերի և ներկայացվող ապացույցների ցանկը:
Նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն Դուք պետք է ներկայացնեք Ձեր տիրապետման ներքո գտնվող բոլոր հնարավոր գրավոր և իրեղեն ապացույցները, որոնք հաստատում են Ձեր պնդած փաստերը, եթե Դուք կրում եք դրանց ապացուցման պարտականությունը, և եթե այդ ապացույցները հնարավոր է կցել պատասխանին: Հայցադիմումի պատասխանը և կից փաստաթղթերը հայցվորին և գործին մասնակցող այլ անձանց ուղարկելը հավաստող ապացույցները:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն պատասխանը ստորագրում եք Դուք կամ Ձեր ներկայացուցիչը: Ներկայացուցչի ստորագրած պատասխանին կցվում է նրա՝ պատասխանը ստորագրելու լիազորությունը հավաստող փաստաթուղթը:
Միաժամանակ հայտնում եմ, որ 2015թ. հուլիսի 24-ին նշանակված դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2015թ. հոկտեմբերի 16-ին` ժամը 16:00-ին, ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում (հասցե` ք.Գորիս, Անկախության 4/1, դատական նիստերի դահլիճ թիվ 1):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118 հոդվածի 2-րդ մասի համաձայն դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պատասխանողի կամ հայցվորի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
Անհրաժեշտ է դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Ներկայացուցչի մասնակցության պարագայում` օրենքով սահմանված կարգով տրված լիազորագրի և անձը հաստատող փաստաթղթի առկայությունը պարտադիր է:

Հասցե` ՀՀ Սյունիքի մարզ, ք.Գորիս, Անկախության 4/1

Հեռ..` +374 284 25782

Էլ. փոստ`