Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԼԴ/0646/02/16 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

27.05.2016

Հայտատու` ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 7-րդ մաս

պատասխանող` Հայկարամ Պապիկյանին
հասցեն` ք.Վանաձոր, Մոսկովյան 26/3

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի ՙՎՏԲ-Հայաստան բանկ՚ ՓԲԸ-ի ընդդեմ անհատ ձեռնարկատեր Աննա Միշայի Վանյանի, Հայկարամ Վանիկի Պապիկյանի, Գրիգոր Մամիկոնի Դանիելյանի և Տիգրան Կիպրիանի Հախոյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի 1-ին մասի համաձայն` նախազգուշացվում եք, որ Դուք պարտավոր եք հայցադիմումը ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դատարան ուղարկել հայցադիմումի պատասխան, դրան կցելով` Ձեր տիրապետման ներքո գտնվող բոլոր հնարավոր գրավոր և իրեղեն ապացույցները, որոնք հաստատում են Ձեր պնդած փաստերը, եթե այդ ապացույցները հնարավոր է կցել պատասխանին, ինչպես նաև` հայցադիմումի պատասխանը և կից փաստաթղթերը հայցվորին և գործին մասնակցող այլ անձանց ուղարկելը հավաստող ապացույցները:
Պատասխան չներկայացնելը դատարանը կարող է գնահատել որպես ՀՀ Ֆինանսների նախարարության կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում:
Սույն գործով նշանակվել է նախնական դատական նիստ 22.06.2016 թվականին, ժամը 15:00-ին (ք.Վանաձոր, Մ.Գոշի 6):
Խնդրում եմ նշված օրը և ժամին ներկայանալ կամ ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը դատական նիստին, հակառակ դեպքում, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 149/8 հոդվածի կարգով, նախնական դատական նիստը կարող է անցկացվել Ձեր բացակայությամբ:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Տեղեկացվում եք, որ հայցադիմումին կից փաստաթղթերը դեպոնացված են դատարանում: Նշված փաստաթղթերին կարող եք ծանոթանալ հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված ժամկետում:



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ա.ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6

Հեռ..` +374 322 24032

Էլ. փոստ`