Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԿԴ/2698/02/15 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

13.06.2016

Հայտատու` Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատվարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 7-րդ մաս

Գործ հա. ԵԿԴ/2698/02/15
ՙ06՚ հունիսի 2016 թ

Հա. ԵԿԴ /2698/02/15 քաղաքացիական գործով
Հայցվոր Համլետ Ամիրյանին
ՌԴ., Օմսկի մարզ, գ.Պետրովկա , Պապելյա փող., տուն 4

ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ա. Մելքումյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի՝ Համլետ Ռաֆիկի Ամիրյանի ընդդեմ Արթուր Բուլիկի Մկրտչյանի, Վահագն Աշոտի Գրիգորյանի, Հռիփսիմե ՄԱնվելի Հարությունյանի, Գայանե Բուլիկի Մկրտչյանի, Լիդա Սերյոժայի Բարսեղյանի, Աթաբեկ Ստյոպայի Արսենյանի, Հրանտ սարգիսի Կարապետյանի ՝ խախտված իրավունքը վերականգնելու և ժառանգման հիմքով սեփականության իրավունքը ճանաչելու պանջեների մասին:
Դուք ծանուցվում եք, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 2016 թվականի հուլիսի 13-ին, ժամը 14:35-ին (ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, 2-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 13), և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձնագրով, սոցիալական քարտով և դրանց պատճեններով կանչվում եք ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի Սդատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով մասնակցելու` որպես դատավարությանը մասնակից կողմ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 79 հոդվածի 6-րդ կետի պահանջներից ելնելով` Դուք տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքի մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118 հոդվածի 2-րդ մասի համաձայն` այն է.
-նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:

Միաժամանակ, Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան ուղարկվող փաստաթղթերը պետք է ներկայացվեն նույն դատարանի գրասենյակ` ք. Երևան, Տիգրան Մեծի 23/1 հասցեով:
Հիմք ընդունելով վերոգրյալները` խնդրում եմ ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված վերոհիշյալ նախնական դատական նիստին:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Ա.ԲԱԳԴԱՏՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Տիգրան Մեծի 23/1

Հեռ..` +374 10 209771

Էլ. փոստ`