Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հա. ԵԷԴ/2566/02/16 քաղաքացիական գործով պատասխանող` Ռուզաննա Լևոնի Ղազարյանին ուղղված դատական ծանուցագիր

08.12.2016

Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդված 7-րդ մաս

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԷՐԵԲՈՒՆԻ ԵՎ ՆՈՒԲԱՐԱՇԵՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
0008,ք. Երևան,Մ. Խորենացու 162ա, հեռ. (0037410) 57-66-35
Գործ հա. ԵԷԴ/2566/02/16
ԴԴ16_____________
ՙ08՚ դեկտեմբերի 2016թ.
Հա. ԵԷԴ/2566/02/16 քաղաքացիական գործով
պատասխանող` Ռուզաննա Լևոնի Ղազարյանին
/ք. Երևան, Նուբարաշեն 20 փողոց, տնակ/

Դեռևս 2016թ. սեպտեմբերի 28-ին Ձեզ պատշաճ կարգով ծանուցում էր ուղարկվել, որ ՀՀ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ե.Եսոյանի վարույթում գտնվող ըստ հայցի <<Յունիբանկ>> ԲԲ ընկերության ընդդեմ Ռուզաննա Լևոնի Ղազարյանի՝ որպես պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարում` 280 280.80 ՀՀ դրամ գումարի բռնագանձման, մինչև պայմանագրի ժամկետի ավարտը հիմք ընդունելով թիվ 452BL118650346 վարկային պայմանագրի 1.2 և 1.3 կետերով նախատեսված տոկոսը և տոկոսի հաշվարկը՝ 172 538.60 ՀՀ դրամ տրամադրված վարկի մնացորդի նկատմամբ հաշվարկվող տարեկան 24 տոկոս տոկոսադրույքով տոկոսների, սկսած 11.07.2016թ-ից մինչև վերոնշյալ վարկերի փաստացի մարումը հիմք ընդունելով թիվ 452BL118650346 վարկային պայմանագրի 2.1.6 կետով նախատեսված պահանջը՝ չմարված վարկի և տոկոսագումարների նկատմամբ յուրաքանչյուր ուշացած օրվա համար հաշվարկվող 1 տոկոս տույժի, սկսած 11.07.2016թ. մինչև պարտավորության դադարման օրը թիվ 452BL118650346 վարկային պայմանագրի 2.4.9 կետի համաձայն՝ վարկի հաշվի սպասարկման վճարը՝ ամսական վարկի մնացորդի 0.25 տոկոսի չափով, ինչպես նաև 5 610 ՀՀ դրամ որպես նախապես վճարված պետական տուրքի գումարի բռնագանձման պահանջների մասին հա. ԵԷԴ/2566/02/16 քաղաքացիական գործով 2016 թվականի դեկտեմբերի 08-ին, ժամը 15:30-ին նշանակված է դատական նիստ, սակայն Ձեզ ուղարկված ծրարը հետ է վերադարձվել դատարան:
2016 թվականի դեկտեմբերի 08-ին, ժամը 15:30-ին նշանակված դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2017թ-ի փետրվարի 02-ին, ժամը 15:10-ին /դահլիճ N6/, ուստի խնդրում եմ նշված օրը և ժամին ներկայանալ գործով նշանակված դատական նիստին կամ ապահովել Ձեր ներկայացուցչի պատշաճ ներկայությունը:
:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` ԱԼՖՐԵԴ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Մ. Խորենացու 162

Հեռ..` +374 10 57-66-35

Էլ. փոստ`