Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԹԻՎ ԵԿԴ/0618/02/17 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

29.03.2017

Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 4-րդ մաս



ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԵՆՏՐՈՆ ԵՎ ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ
ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

0018, գրասենյակ` ք. Երևան, Տ. Մեծի պող. 23/1, փաստացի գտնվելու վայր` ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9:, հեռ. (0037410) 25-94-50 www.court.am
Գործ թիվ ԵԿԴ/0618/02/17
ԴԴ17
28 փետրվարի 2017թ.
«Մարինե թրեյդինգ» ՍՊԸ-
/ ՀՀ ք.Երևան, Գ.Լուսավորչի 12/

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի համաձայն` Ձեզ է ուղարկվում «Կենտրոն-մաքրություն» ՓԲԸ-ի` ի դեմս վերջինիս սնանկության գործով կառավարիչ Արմենակ Ելոյանի հայցադիմումն ընդդեմ «Մարինե թրեյդինգ» ՍՊԸ-ի` 14.000 ՀՀ դրամի չափով գումար բռնագանձելու պահանջի մասին քաղաքացիական գործը վարույթ ընդունելու և գործը դատաքննության նշանակելու մասին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, ինչպես նաև հայցադիմումի պատճեն:
Ձեզ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` գործին մասնակցող անձինք իրավունք ունեն ծանոթանալ գործի նյութերին, քաղվածքներ անել, ստանալ դրանց պատճենները` հաշվի առնելով սույն օրենսգրքի 8-րդ հոդվածի և այլ օրենքների պահանջները:
Տեղեկացնում ենք, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով նախնական դատական նիստը նշանակված է 2017 թվականի հունիսի 12-ին ժամը 11:45-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, 2-րդ հարկ, թիվ 7 դահլիճ): Նշված օրը և ժամին Դուք կանչվում եք Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով որպես պատասխանող:
Վերոգրյալի հիման վրա խնդրում եմ ապահովել դատական նիստին Ձեր կամ ներկայացուցչի մասնակցությունը՝ պատշաճ լիազորագրով և անձը հաստատող փաստաթղթով:
Ձեզ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի համաձայն` Դուք պարտավոր եք երկշաբաթյա ժամկետում դատարան ներկայացնել գրավոր պատասխան հայցադիմումի վերաբերյալ, կամ ներկայացնել լրացուցիչ ժամկետ խնդրելու վերաբերյալ հիմնավորված միջնորդություն:
Պատասխանը ստորագրում է պատասխանողը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի ստորագրած պատասխանին կցվում է նրա` պատասխանը ստորագրելու լիազորությունը հավաստող փաստաթուղթը:
Պատասխանողի կողմից հայցադիմումի վերաբերյալ գրավոր պատասխան չներկայացնելը առաջացնում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված հետևանքները, այն է` պատասխան չներկայացնելը դատարանը կարող է գնահատել որպես պատասխանողի կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում:
Տեղեկացնում ենք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պատասխանողի կամ հայցվորի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
Միաժամանակ Դուք տեղեկացվում եք, որ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ուղարկվող փաստաթղթերը պետք է ներկայացվեն նույն դատարանի գրասենյակ` ք. Երևան, Տիգրան Մեծի 23/1 հասցեով:

Առդիր` հայցադիմում` 2 թերթից, որոշումը` 1 թերթից:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ա.ՋԱՎԱԽՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Տ. Մեծի պող. 23/1

Հեռ..` +374 10 299450

Էլ. փոստ`