Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԱՐԱԴ/0294/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

14.03.2018

Հայտատու` ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 7-րդ կետ

Պատասխանող Արման Միրզոյանին
/ՀՀ, Արագածոտնի մարզ, քաղաք Ապարան, Բաղրամյան փողոց, 13/1/

ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահող դատավոր Գ. Նարինյանի վարույթում է գտնվում ԱՐԱԴ/0294/02/18 քաղաքացիական գործն ըստ հայցի «Ակբա-կրեդիտ ագրիկոլ բանկ» փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Արման Միրզոյանի, Արմեն Սիմոնյանի, Հրաչյա Սաֆարյանի և Սամվել Մարտիրոսյանի՝ 478,4 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի բռնագանձման պահանջի մասին:
Տեղեկացվում է, որ դատարանը կիրառել է գործի քննությունը պարզեցված վարույթի կարգով քննելու կանոնները և դատական ակտի հրապարակման օր է նշանակվել 2018 թվականի մայիսի 3-ին, ժամը` 14:10-ին:
Ներկայանալու վայրը՝ ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան հետևյալ հասցեով՝ ՀՀ Արագածոտնի մարզ, քաղաք Աշտարակ, Էջմիածնի խճուղի 65, դատական նիստերի դահլիճ թիվ 3:
«Հայցադիմումը վարույթ ընդունելու և քաղաքացիական գործը պարզեցված կարգով քննելու մասին» որոշումը ստանալու օրվանից ոչ ուշ երկշաբաթյա ժամկետում կարող եք դատարան ներկայացնել հայցադիմումի պատասխան, որից հետո ևս երկշաբաթյա ժամկետում կարող եք ներկայացնել առարկությունների հիմքում ընկած փաստերը և դրանք հիմնավորող ապացույցները, ինչպես նաև միջնորդությունները։
Ելնելով գործի առանձնահատկություններից՝ գործին մասնակցող անձի միջնորդությամբ նշված ժամկետը կարող է երկարաձգվել դատարանի որոշմամբ:
Պարզեցված վարույթի շրջանակներում հակընդդեմ հայց կարող է ներկայացվել նախորդ պարբերությունում նշված առավելագույն ժամկետում:
Վերը նշված ժամկետների խախտմամբ վկայակոչված փաստերը հաշվի չեն առնվում, իսկ դատավարական փաստաթղթերը և ապացույցները դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացնող անձանց, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք վկայակոչողը (ներկայացնողը) հիմնավորում է սահմանված ժամկետում տվյալ փաստը վկայակոչելու, դատավարական փաստաթուղթը կամ ապացույցը ներկայացնելու անհնարինությունը՝ իրենից անկախ պատճառներով:
Նաև տեղեկացվում է, որ եթե, գործը պարզեցված վարույթի կարգով քննելու ժամանակ ի հայտ գան ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 129.2-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հանգամանքները, ապա դատարանը, ոչ ուշ, քան գործով դատական ակտը հրապարակելը, որոշում կկայացնի գործն ընդհանուր հայցային վարույթի կարգով քննելու մասին և նույն օրենսգրքի 22.2-րդ գլխով սահմանված կարգով գործը կնախապատրաստի դատաքննության։
Դատական ակտի հրապարակմանը Ձեր չներկայանալու դեպքում, այն հաջորդ օրը կառաքվի Ձեր հասցեով։

ԴԱՏԱՎՈՐ Գ. ՆԱՐԻՆՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ` Լ. ԳԱԼՍՏՅԱՆ

Հասցե` ՀՀ, Արագածոտնի մարզ, քաղաք Աշտարակ, Էջմիածնի խճուղի 65

Հեռ..` +374 0232-3-65-08

Էլ. փոստ`