Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԼԴ/0605/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

28.03.2018

Հայտատու` ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 7-րդ մաս

պատասխանող` «ԶԱՐԿ» ՍՊԸ-ին
հասցեն` Լոռու մարզ, գ.Արջուտ

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ-ի ընդդեմ «ԶԱՐԿ» ՍՊԸ-ի և Կարեն Մաքսիմի Շահվերդյանի` գումարի բռնագանձման և գումարի բռնագանձումը գրավի առարկայի վրա տարածելու պահանջների մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի 1-ին մասի համաձայն` նախազգուշացվում եք, որ Դուք պարտավոր եք հայցադիմումը ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դատարան ուղարկել հայցադիմումի պատասխան, դրան կցելով` Ձեր տիրապետման ներքո գտնվող բոլոր հնարավոր գրավոր և իրեղեն ապացույցները, որոնք հաստատում են Ձեր պնդած փաստերը, եթե այդ ապացույցները հնարավոր է կցել պատասխանին, ինչպես նաև` հայցադիմումի պատասխանը և կից փաստաթղթերը հայցվորին և գործին մասնակցող այլ անձանց ուղարկելը հավաստող ապացույցները:
Պատասխան չներկայացնելը դատարանը կարող է գնահատել որպես Ձեր կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում:
Սույն գործով դատաքննությունը նշանակվել է 07.05.2018 թվականին, ժամը 17:00-ին (ք.Վանաձոր, Մ.Գոշի 6):
Խնդրում եմ նշված օրը և ժամին ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը դատական նիստին, հակառակ դեպքում, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118 հոդվածի կարգով, գործի քննությունը կարող է անցկացվել Ձեր բացակայությամբ:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Տեղեկացվում եք, որ հայցադիմումին կից փաստաթղթերը դեպոնացված են դատարանում: Նշված փաստաթղթերին կարող եք ծանոթանալ հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված ժամկետում:






ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ա.ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հասցե` ՀՀ Լոռու մարզ քաղաք Վանաձոր, Մխ. Գոշի 6

Հեռ..` +374 322 24032

Էլ. փոստ`