Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԵԷԴ/3821/02/17քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

11.04.2018

Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 4-րդ մաս

Քաղաքացիական գործ թիվ ԵԷԴ/3821/02/17

ՄՍ և Ընկերներ ՍՊԸ-ին
/ ք. Երևան, Երկաթուղայինների 4փող., 2/4 /


ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տ. Ստեփանյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Աշտարակ կաթ ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ ընդդեմ ՄՍ և Ընկերներ ՍՊԸ-ի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
Դուք հրավիրվում եք ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան սույն քաղաքացիական գործով, որպես պատասխանող:
Դատական նիստը նշանակվել է 2018թ. մայիսի 23-ին, ժամը`09:55-ին:
Ներկայանալու վայրը` ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, հասցեն` ք. Երևան, Մ. Խորենացու 162ա, 3-րդ հարկ, նիստերի դահլիճ թիվ 5, հեռ./ 010 55-77-04/:
Խնդրվում է նշված օրը և ժամին դատական նիստին որպես պատասխանող ապահովել Ձեր մասնակցությունը:
Անհրաժեշտ է դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և սոցիալական քարտով` դրա առկայության դեպքում:
Ծանոթություն.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն` դատավարության մասնակիցներին դատական ծանուցագիրը ուղարկվում է էլեկտրոնային եղանակով՝ սույն հոդվածի 4-րդ, 9-րդ և 10-րդ մասերով սահմանված դեպքերում և կարգով։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն` սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված գործողությունները կատարելու հետ միաժամանակ դատական ծանուցագիրը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում։
Նախնական դատական նիuտի մաuին պատշաճ ծանուցված կողմերի չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրա բացակայությամբ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք 149.8-րդ հոդված:
Դատական նիuտի ժամանակի և վայրի մաuին պատշաճ ձևով տեղեկացված կողմերի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք, հոդված 118:

Դատավորի օգնական Ն.Ստեփանյան

Հասցե` ք. Երևան, Մ. Խորենացու 162Ա

Հեռ..` +374-10-557704

Էլ. փոստ`