Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԱՐԱԴ/0664/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

17.04.2018

Հայտատու` ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Պատասխանող Վերոնիկա Սահակյանին
/ՀՀ, քաղաք Երևան, 16-րդ թաղամաս, 17-րդ շենք, բնակարան 37/

Դուք հրավիրվում եք ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ.Նարինյանի նախագահությամբ քննվող ըստ հայցի «ՖԻՆՔԱ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Ահարոն, Սասուն, Սոֆյա, Սիրվարդ, Լևոն, Ալբերտ Հովհաննիսյանների, Վերոնիկա Սահակյանի և Աշոտ Սարգսյանի՝ 5.455,41 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսների բռնագանձման և բռնագանձումը գրավադրված գույքի վրա տարածելու պահանջների մասին, ԱՐԱԴ/0664/02/18 քաղաքացիական գործով դատական նիստին մասնակցելու` որպես պատասխանող:
Ներկայանալու ժամանակը՝ 2018 թվականի մայիսի 29-ին, ժամը 12:30-ին:
Ներկայանալու վայրը՝ ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան հետևյալ հասցեով` քաղաք Աշտարակ, Էջմիածնի խճուղի 65, դատական նիստերի դահլիճ թիվ 3:
Հայցադիմումին կից փաստաթղթերը դեպոնացված են դատարանում, անհրաժեշտության դեպքում կարող եք դիմել Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան և ստանալ դրանց պատճենները:
Անհրաժեշտ է դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով: Չներկայանալու հետևանքները ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի համաձայն`
1. Պատասխանողը պարտավոր է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում դատարան ուղարկել հայցադիմումի պատասխան: Ելնելով գործի առանձնահատկություններից դատարանը կարող է սահմանել պատասխան ուղարկելու ավելի երկար ժամկետ կամ պատասխանողի միջնորդությամբ երկարաձգել պատասխանը ներկայացնելու ժամկետը:
2. Հայցադիմումի պատասխանը պետք է պարունակի`
1) դատարանի անվանումը, որտեղ ներկայացվել է հայցը.
2) հայցվորի անունը, ազգանունը (անվանումը).
3) հայցում ներկայացված յուրաքանչյուր պահանջը ընդունելու, կամ դրա դեմ մասնակի կամ ամբողջությամբ առարկելու մասին պատասխանողի դիրքորոշումը:
Առարկելու դեպքում պատասխանում մասնավորապես պետք է անդրադարձ կատարվի հետևյալ հարցերին.
ա) հայցի հիմքում ընկած այն փաստերը, որոնք նա չի ընդունում
բ) արդյոք հայցվորի ներկայացրած փաստերը էական նշանակություն ունեն գործի լուծման համար
գ) այն փաստերը, որոնք ընկած են առարկությունների հիմքում և այն ապացույցները, որոնք հաստատում են այդ փաստերից յուրաքանչյուրը` համապատասխան նշումով, թե ինչ փաստի հաստատմանն է այն ուղղված
4) պատասխանին կցվող փաստաթղթերի և ներկայացվող ապացույցների ցանկը:
3. Պատասխանի հետ պատասխանողը ներկայացնում է նաև`
1) իր տիրապետման ներքո գտնվող բոլոր հնարավոր գրավոր և իրեղեն ապացույցները, որոնք հաստատում են իր պնդած փաստերը, եթե նա կրում է դրանց ապացուցման պարտականությունը և, եթե այդ ապացույցները հնարավոր է կցել պատասխանին:
2) հայցադիմումի պատասխանը և կից փաստաթղթերը հայցվորին և գործին մասնակցող այլ անձանց ուղարկելը հավաստող ապացույցները:
4.Պատասխանը ստորագրում է պատասխանողը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի ստորագրած պատասխանին կցվում են նրա՝ պատասխանը ստորագրելու լիազորությունը հավաստող փաստաթուղթը:
5. Պատասխան չներկայացնելը դատարանը կարող է գնահատել որպես պատասխանողի կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի համաձայն` հայցվորը կամ պատասխանողը իրավունք ունի դատարանին խնդրել վեճը լուծելու իր բացակայությամբ՝ ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պատասխանողի կամ հայցվորի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:

ԴԱՏԱՎՈՐ Գ. ՆԱՐԻՆՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ` Լ. ԳԱԼՍՏՅԱՆ

Հասցե` ՀՀ, Արագածոտնի մարզ, քաղաք Աշտարակ, Էջմիածնի խճուղի 65

Հեռ..` +374 0232-3-65-08

Էլ. փոստ`