Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԱՔԴ 4503/02/16 քաղաքիական գործով դատական ծանուցագիր

17.04.2018

Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 7-րդ մաս


ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ
ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆ

Դատավորի նստավայր /դատական նիստերի կայացման վայր/` ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9:, հեռ. (0037410) 20-97-11, www.court.am, աշխատակազմի էլ. հասցե` datavorshahnazaryan@gmail.com

Գործ թիվ ԵԱՔԴ/4503/02/16
<<17>> ապրիլի 2018թ.
Քաղաքացիական գործով պատասխանող`
Ռուբիկ Խաչատրյանին
/ՀՀ, ք.Երևան, Ռուբինյանց փող., 7-րդ շենք, բն.28/

ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ նաև` Դատարան) դատավոր Հ. Շահնազարյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի` <<Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի ընդդեմ <<Զեյթուն 98>> համատիրության, Ռուբիկ Խաչատրյանի` 9.157,43 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարի, նախապես վճարված պետական տուրքի` 87.920 ՀՀ դրամ գումարի բռնագանձման պահանջների մասին և ըստ հակընդդեմ հայցի <<Արգիշտի>> համատիրության իրավահաջորդ <<Զեյթուն-98>> համատիրության ընդդեմ Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի` ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության <<ջերմամատակարարման ծրագրեր>> ԾԻՀ ՊՀ-ի և <<Արգիշտի>> համատիրության միջև 26.07.2004 թվականին կնքված համաձայնագրի և 01.06.2005 թվականին կնքված նպատակային փոխառության, 03.06.2005 թվականի գրավի պայմանագրերի նկատմամբ առոչինչ (շինծու) գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու և համաձայնագիրը ու պայմանագրերը ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության <<ջերմամատակարարման ծրագրեր>> ԾԻՀ ՊՀ-ի և Ռուբիկ Խաչատրյանի միջև կնքված համարելու, նախապես վճարված պետական տուրքի` 4.000 ՀՀ դրամ գումարի, փաստաբանի վարձատրության` 680.000 ՀՀ դրամ գումարի բռնա•անձման պահանջների մասին:
Դուք տեղեկացվում եք, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 2018 թվականի մայիսի 21-ին, ժամը 12:00-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Քանաքեռի նստավայրում (ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, 2-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 6), և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձնագրով, սոցիալական քարտով և դրանց պատճեններով կանչվում եք դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով մասնակցելու` որպես դատավարության կողմ։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 79 հոդվածի 6-րդ կետի պահանջներից ելնելով` Դուք տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքի մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118 հոդվածի 2-րդ կետի համաձայն` այն է.
- դատական նիստի մասին պատշաճ ծանուցված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալու դեպքում դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:
Հիմք ընդունելով վերոգրյալները` խնդրում եմ ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված վերոհիշյալ դատական նիստին:
Միաժամանակ, Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան ուղարկվող փաստաթղթերը պետք է ներկայացվեն նույն դատարանի գրասենյակ` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10 հասցեով:
Միաժամանակ ուղարկվում է նախկինում Ձեզ ուղարկված փաստաթղթերի փաթեթը:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9

Հեռ..` +374 010-20-97-11

Էլ. փոստ`