Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՇԴ1/0171/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցում

03.05.2018

Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 7-րդ մաս

ԴԴ 25Ե____________
Գործ № ՇԴ1/0171/02/18
03 մայիսի 2018թ.



Արսեն Խորենի Մուրադյանին
ՀՀ Շիրակի մարզ, Մեծ Մանթաշ համայնք, 20-րդ փող., 10 տուն



Տեղեկացվում է, որ ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 12.02.2018թ. որոշմամբ վարույթ է ընդունվել «ՎՏԲ-Հայաստան բանկ» փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Ձեզ՝ գումարի բռնագանձման պահանջի մասին հայցադիմումը:
ՀՀ քաղաքացիական դատավարության 17.06.1998թ. օրենսգրքի 95 հոդվածի համաձայն՝ պատասխանողը պարտավոր է հայցադիմումի օրինակն ստանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, դատարան ուղարկել հայցադիմումի պատասխան, որը պետք է պարունակի դատարանի անվանումը, որտեղ ներկայացվել է հայցը, հայցվորի անունը, ազգանունը /անվանումը/, հայցում ներկայացված յուրաքանչյուր պահանջը ընդունելու կամ դրա դեմ մասնակի կամ ամբողջությամբ առարկելու մասին իր դիրքորոշումը: Առարկելու դեպքում պատասխանում մասնավորապես պետք է անրադարձ կատարվի հետյալ հարցերին, թե հայցի հիմքում ընկած որ փաստերը պատասխանողը չի ընդունում, արդյոք հայցվորի ներկայացրած փաստերն էական նշանակություն ունեն գործի լուծման համար, այն փաստերը, որոնք ընկած են առարկությունների հիմքում, եւ այն ապացույցները, որոնք հաստատում են այդ փաստերից յուրաքանչյուրը՝ համապատասխան նշումով, թե ինչ փաստի հաստատմանն է այն ուղղված, պատասխանին կցվող փատաթղթերի եւ ներկայացվող ապացույցների ցանկը: Պատասխանին կից պետք է ներկայացնել պատասխանողի տիրապետման ներքո գտնվող բոլոր հնարավոր գրավոր եւ իրեղեն ապացույցները, որոնք հաստատում են պատասխանողի պնդած փաստերը, եթե պատասխանողը կրում է դրանց ապացուցման պարտականությունը, եւ եթե այդ ապացույցները հնարավոր է կցել պատասխանին, հայցադիմումի պատասխանը եւ կից փաստաթղթերը հայցվորին եւ գործին մասնակցող այլ անձանց ուղարկելը հավաստող ապացույցները: Հայցադիմումի պատասխան չներկայացնելը դատարանը կարող է գնահատել որպես պատասխանողի կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում:
Հայցադիմումին կից ներկայացված փաստաթղթերը դեպոնացված են դատարանում, դրանց կարող եք ծանոթանալ ներկայանալով ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան (ք.Գյումրի, Անկախության հր. 7):
Գործի քննությունը նշանակված է 2018թ., հունիսի 05-ին, ժամը 11:25-ին, ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենքում (ք.Գյումրի, Անկախության հր. 7, թիվ 3 դատական նիստերի դահլիճ):
Խնդրվում է դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով։
Միաժամանակ տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության 17.06.1998թ. օրենսգրքի 118 հոդվածի համաձայն, Ձեր կողմից դատական նիստին չներկայանալն արգելք չէ գործի քննության համար, եւ վեճը կարող է լուծվել Ձեր բացակայությամբ՝ ներկայացված փաստաթղթերի եւ նյութերի հիման վրա:


ԴԱՏԱՎՈՐ՝ Ա.ԽԱՉԱՏՐՅԱՆ:
Դատավոր Ա.Խաչատրյանի օգնական՝ Հ.Աղաքարյան

Հասցե` ք.Գյումրի, Անկախության հր., 7

Հեռ..` +374 99 750518

Էլ. փոստ`