Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/8205/02/18 քաղաքացիական գործով պատասխանող՝ Ծերուն Երանոսի Դավթյանին ուղարկված դատական ծանուցագիր

18.05.2018

Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` Արաբկիր նստավայր
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 7-րդ մաս

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

Ըստ հայցի ` <<Արդշինբանկ>> ՓԲԸ-ի ընդդեմ Ծերուն Երանոսի Դավթյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին։
Դատարանի 13.03.2018թ. որոշմամբ` հայցադիմումն ընդունվել է վարույթ` պատասխանողին ծանուցելով հայցադիմումի պատասխան ներկայացնելու կարգի մասին։
Նույն օրը մեկ այլ որոշմամբ կիրառվել է հայցի ապահովում։
Պատասխանողին ուղղված ծրար հետ է վերադարձվել, հետևաբար դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության 17.06.1998թ. օրենսգրքի 78-րդ հոդվածի համաձայն` պատասխանողին ուղղված փաստաթղթերը հանձնում է վարչական շրջանի ղեկավարին և ծանուցագիր է տեղադրվում համապատասխան ինտերնետային կայքում։
Սույնով տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի համաձայն` պատաuխանողը պարտավոր է հայցադիմումը վարույթ ընդունելու մաuին որոշումը uտանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դատարան ուղարկել հայցադիմումի պատաuխան։ Ելնելով գործի առանձնահատկություններից` դատարանը կարող է uահմանել պատաuխան ուղարկելու ավելի երկար ժամկետ կամ պատաuխանողի միջնորդությամբ երկարաձգել պատաuխանը ներկայացնելու ժամկետը։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 129.3 հոդվածի համաձայն` 1. Դատարանը պատասխանողից հայցադիմումի պատասխան ստանալու, իսկ այն չներկայացվելու դեպքում պատասխան ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու օրվան հաջորդող յոթնօրյա ժամկետում որոշում է կայացնում գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին, որում նշվում են վճռի հրապարակման վայրի և ժամանակի մասին։
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետի ավարտից հետո դատարանը կարող է գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին որոշում կայացնել, եթե սույն օրենսգրքի 129.2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված համաձայնության մասին դատարանն իրազեկվել է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետը լրանալուց հետո։

Հասցե` ք. Երևան, Հր.Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 287100

Էլ. փոստ`