Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/7472/05/16 վարչական գործով դատական ծանուցագիր

21.05.2018

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈւՑԱԳԻՐ

Թիվ ՎԴ/7472/05/16 վարչական գործով


02.05.2018թ.

Պատասխանող` Թիվ 29 ընտրատարածքային
ընտրական հանձնաժողով
ք. Վանաձոր, Հայքի հրապարակ, մարզպետարանի վարչական շենք


Սույնով տեղեկացնում ենք, որ Դուք հրավիրվում եք ՀՀ վարչական դատարան որպես պատասխանող թիվ ՎԴ/7472/05/16 վարչական գործով ըստ հայցի՝ »Իրավունքի Եվրոպա միավորում« հասարակական կազմակերպության և Աղունիկ Հարությունյանի ընդդեմ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի և թիվ 29 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի՝ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2016 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ 115-Ա և թիվ 29 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2016 թվականի հոկտեմբերի 07-ի թիվ 153-Ա որոշումներն անվավեր ճանաչելու, և/կամ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին բարենպաստ վարչական ակտ ընդունելուն՝ որով կբավարարվեն հանձնաժողով ներկայացված դիմում-բողոքների պահանջները, պարտավորեցնելու, և/կամ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2016 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ 115-Ա և թիվ 27 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2016 թվականի հոկտեմբերի 07-ի թիվ 153-Ա որոշումները, ինչպես նաև նշված հանձնաժողովներին ներկայացված դիմում-բողոքներում հիշատակված տեղամասերի տեղամասային հանձնաժողով/ներ/ի գործողությունները և/կամ անգործությունը, որոնց հետևանքով խախտվել են հայցվորների իրավունքները, ոչ իրավաչափ ճանաչելու պահանջների մասին։
Վերոհիշյալ գործով նախնական դատական նիստը հրավիրված է 28.08.2018թ., ժամը 10։30-ին։
Խնդրվում է ապահովել Ձեր կողմից լիազորված անձի ներկայությունը 28.08.2018թ., ժամը 10։30-ին հրավիրված նախնական դատական նիստին (հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի փող. 23, 3-րդ հարկ, նիստերի դահլիճ թիվ 24)։

/Ներկայանալ լիազորությունները և անձը հաստատող փաստաթղթերով։/

Պարզաբանվում է, որ՝
Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստ կարող է անցկացվել նրանց բացակայությամբ։




ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Փ. ԹՈՎՄԱՍՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` +37410 44-71-21 (237)

Էլ. փոստ`