Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԷԴ/1909/02/16 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

07.06.2018

Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 7-րդ մասի

Թիվ ԵԷԴ/1909/02/16 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

Պատասխանող Նինա Փիրումյանին
ՀՀ, ք.Երևան, Արցախի փողոց, 10գ, 38

2018 թվականի հունիսի 13-ին, ժամը 11:30-ին, անձը հաստատող փաստաթղթով, Դուք կանչվում եք Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան (հասցե` ք. Երևան, Մ.Խորենացու 162ա շենք, թիվ 3 դատական նիստերի դահլիճ, հեռ 010 57-75-84, դատավոր Էդ. Սեդրակյան) քաղաքացիական գործով ըստ հայցի Գարուշ Սահակի Մինասյնի, Սահակ Գարուշի Մինասյանի, Սուսաննա գևորգի Քոչարյանի ընդդեմ Նինա Փիրումյանի, երրորդ անձինք Երևանի Էրեբունի վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով, ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմնի` երեխայի հետ տեսակցության կարգ սահմանելու և հանգիստը կազմակերպելու պահանջի մասին:

Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի /ուժի մեջ մտած 09.04.2018թ./ 439-րդ հոդվածի 4-րդ մասի` սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ առաջին ատյանի դատարանի վարույթում գտնվող գործերը առաջին ատյանի դատարանում քննվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի նորմերով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` հայցվորը կամ պատասխանողն իրավունք ունի դատարանին խնդրել վեճը լուծելու իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա, 2-րդ կետի համաձայն` դատական նիստի ժամանակ և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պատասխանողի կամ հայցվորի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի համաձայն` դուք պարտավոր եք հայցադիմումը ստանալու օրվանից հետո երկշաբաթյա ժամկետում դատարան ներկայացնել գրավոր պատասխան հայցադիմումի վերաբերյալ` դրան կցելով հայցի դեմ Ձեր առարկությունները հաստատող փաստաթղթեր, կամ ներկայացնել հիմնավորված միջնորդություն մինչև 2 շաբաթ տևողությամբ լրացուցիչ ժամկետ խնդրելու վերաբերյալ:
Հայցադիմումի վերաբերյալ գրավոր պատասխանում պետք է նշվի դատարանի անվանում, հանցվորի անունը, ազգանունը (անվանումը) հայցվորնի պահանջները լրիվ կամ մասնակի ընդունելու շարժառիթները, ինչպես նաև այդ պահանջների վերաբերյալ առարկությունները հիմնավորող ապացույցներ, պատասխանին կցվող փաստաթղթերի ցանկը: Պատասխանում կարող են նաև նշվել այլ տեղեկություններ, ինչպես նաև պատասխանողի միջնորդությունը: Պատաuխանը պետք է uտորագրի պատաuխանողը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի uտորագրած պատաuխանին պետք է կցվի նրա` պատաuխանը uտորագրելու լիազորությունը հավաuտող փաuտաթուղթը` լիազորագիրը:
Պատաuխան չներկայացնելը դատարանը կարող է գնահատել որպեu պատաuխանողի կողմից հայցվորի վկայակոչած փաuտերի ընդունում:
Հայտնում եմ նաև, որ Ձեր կողմից հայցադիմումի վերաբերյալ գրավոր պատասխան չներկայացնելու դեպքում, դատարանը իրավունք ունի գործի նյութերով կայացնելու վճիռ, եթե դա հնարավոր է:
Պարզաբանում եմ նաև, որ պատասխանողը պարտավոր չէ ներկայացնել հայցադիմումի պատասխան, եթե երկշաբաթյա ժամկետում դատարանին ներկայացրել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածով սահմանված ձևով հակընդդեմ հայց:
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ`
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համաձայն գործին մասնակցող անձինք իրավունք ունեն`
1) ծանոթանալ գործի նյութերին, քաղվածքներ անել, ստանալ դրանց պատճենները` հաշվի առնելով սույն օրենսգրքի 28-րդ հոդվածի և այլ օրենքների պահանջները.
2) հայտնել բացարկներ.
3) ներկայացնել ապացույցներ և մասնակցել դրանց հետազոտմանը` հաշվի առնելով սույն օրենսգրքի 28-րդ հոդվածի և այլ օրենքների պահանջները.
4) հարցեր տալ, միջնորդություններ անել, բացատրություններ տալ դատարանին.
5) գործի քննության ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացնել իրենց փաստարկները.
6) առարկել գործին մասնակցող այլ անձանց միջնորդությունների, փաստարկների դեմ.
7) բողոքարկել դատական ակտերը.
8) օգտվել սույն օրենսգրքով իրենց վերապահված այլ դատավարական իրավունքներից:
Տեղեկացվում է նաև, որ Դատարան ներկայանալիս անհրաժեշտ է ներկայացնել Ձեր անձնագրի և սոց. քարտի /առկայության դեպքում/ պատճենները /իրավաբանական անձի, հարկ վճարողի հաշվառան համարը և պետ.գրանցման վկայականի համարը/:



Դատավորի օգնական ԼՈՒՍԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Մ.Խարենացու 162ա

Հեռ..` 010-577584

Էլ. փոստ`