Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԱՆԴ/3755/02/16 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

07.06.2018

Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 7-րդ մասի

Թիվ ԵԱՆԴ/3755/02/16 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

Երրորդ անձ «Մուշ Սասուն» ՍՊ ընկերություն
ՀՀ, ք.Երևան, Նարեկացի թաղամաս 42/38


2018 թվականի հուլիսի 04-ին, ժամը 12:30-ին, անձը հաստատող փաստաթղթով, Դուք կանչվում եք Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան (հասցե` ք. Երևան, Մ.Խորենացու 162ա շենք, թիվ 3 դատական նիստերի դահլիճ, հեռ 010 57-75-84, դատավոր Էդ. Սեդրակյան) քաղաքացիական գործով ըստ հայցի Իշխան Մուշեղյանի ընդդեմ Արթուր Խաչատրյանի, երրորդ անձինք «Մուշ Սասուն» ՍՊԸ-ի, ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության, «Խասուրո Գրուպ» ՓԲԸ-ի, «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի` պայմանագիրը առոչինչ ճանաչելու և առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին:

Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի /ուժի մեջ մտած 09.04.2018թ./ 439-րդ հոդվածի 4-րդ մասի` սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ առաջին ատյանի դատարանի վարույթում գտնվող գործերը առաջին ատյանի դատարանում քննվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի նորմերով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` հայցվորը կամ պատասխանողն իրավունք ունի դատարանին խնդրել վեճը լուծելու իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա, 2-րդ կետի համաձայն` դատական նիստի ժամանակ և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պատասխանողի կամ հայցվորի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ`
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համաձայն գործին մասնակցող անձինք իրավունք ունեն`
1) ծանոթանալ գործի նյութերին, քաղվածքներ անել, ստանալ դրանց պատճենները` հաշվի առնելով սույն օրենսգրքի 28-րդ հոդվածի և այլ օրենքների պահանջները.
2) հայտնել բացարկներ.
3) ներկայացնել ապացույցներ և մասնակցել դրանց հետազոտմանը` հաշվի առնելով սույն օրենսգրքի 28-րդ հոդվածի և այլ օրենքների պահանջները.
4) հարցեր տալ, միջնորդություններ անել, բացատրություններ տալ դատարանին.
5) գործի քննության ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացնել իրենց փաստարկները.
6) առարկել գործին մասնակցող այլ անձանց միջնորդությունների, փաստարկների դեմ.
7) բողոքարկել դատական ակտերը.
8) օգտվել սույն օրենսգրքով իրենց վերապահված այլ դատավարական իրավունքներից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի համաձայն Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք օգտվում են կողմի իրավունքներից և կրում են նրա պարտականությունները, բացի հայցի հիմքը կամ առարկան փոխելու, հայցային պահանջների չափն ավելացնելու կամ նվազեցնելու, հայցից հրաժարվելու, հայցն ընդունելու կամ հաշտության համաձայնություն կնքելու և դատական ակտի հարկադիր կատարում պահանջելու իրավունքից:
Տեղեկացվում է նաև, որ Դատարան ներկայանալիս անհրաժեշտ է ներկայացնել Ձեր անձնագրի և սոց. քարտի /առկայության դեպքում/ պատճենները /իրավաբանական անձի, հարկ վճարողի հաշվառան համարը և պետ.գրանցման վկայականի համարը/:


Դատավորի օգնական ԼՈՒՍԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Հասցե` ՀՀ, ք.Երևան, Մ.Խարենացու 162ա

Հեռ..` 010-577584

Էլ. փոստ`