Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԼԴ/3070/02/16 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

12.06.2018

Հայտատու` ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԾԱՆՈՒՑԱԳԻՐ ԴԱՏԱՎՈՐ Տ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Քաղաքացիական գործ թիվ ԼԴ/3070/02/16

Արա Վաչիկի Համբարյանին
/ք. Վանաձոր, Երևանյան խճ. 141շ., բն. 3/

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվել և 2018ջ թվականի հուլիսի 11-ին ժամը 15:10-ին քննության է նշանակվել քաղաքացիական գործն ըստ հայցի «Յունիբանկ» ԲԲԸ-ի ընդդեմ Արթուր Համբարյանի, երրորդ անձինք` Վարիկ Համբարյանի, Հայկուշ Համբարյանի, Արա Համբարյանի և Հոռոմսիմ Միքայելյանի` ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Երևանյան խճ. 141 շենք, 3 բնակարանի նկատմամբ իրավունքում մասնակիցներից յուրաքանչյուրի բաժինը որոշելու, դրանից պատասխանող Արթուր Համբարյանի բաժինը բնեղենով առանձնացնելու, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197 հոդվածի 3-5-րդ կետերում սահմանված կանոններով բաժինն առանձնացնելու ակնհայտ աննպատակահարմարության, համասեփականատեր պատասխանողների կողմից Արթուր Համբարյանի բաժինը ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու, ստացված գումարը հետագայում ընդհանուր սեփականության մասնակիցների միջև դրանց բաժիններին համաչափ բաշխելու, ընդհանուր գույքում պատասխանող Արթուր Համբարյանի բաժնի վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին:
Դուք ծանուցվում եք` որպես պատասխանող ներկայանալ ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան / ք.Վանաձոր, Մ.Գոշի 6, դահլիճ 1, հեռ. 2-40-39/:
Դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Դատական նիստի ժամանակ և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պատասխանողի կամ հայցվորի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ա. ՄԵՋԼՈՒՄՅԱՆ

Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք.Վանաձոր, Մ.Գոշի 6

Հեռ..` +374 0322 2 40 29

Էլ. փոստ`