Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՇԴ/0605/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

14.06.2018

Հայտատու` Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78 հոդված

Գործ ՇԴ/0605/02/18
Պատասխանող` <<Պոլաբ>> ՍՊԸ-ին
/ ք. Արթիկ, Բաղրամյան փող, 7/

ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հ. Միքայելյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի`<<Հայաստանի էլեկտրական ցանցեր>> ՓԲԸ ընդդեմ <<ՊՈԼԱԲ>> ՍՊԸ-ի գումարի բռնագանձման պահանջի մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի համաձայն` պատասխանողը պարտավոր է հայցադիմումի օրինակը ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դատարան ուղարկել հայցադիմումի պատասխան, որը պետք է պարունակի դատարանի անվանումը, որտեղ ներկայացվել է հայցը, հայցվորի անունը, ազգանունը (անվանումը), հայցում ներկայացված յուրաքանչյուր պահանջը ընդունելու, կամ դրա դեմ մասնակի կամ ամբողջությամբ առարկելու մասին պատասխանողի դիրքորոշումը: Առարկելու դեպքում պատասխանում մասնավորապես պետք է անդրադարձ կատարվի հետևյալ հարցերին, թե հայցի հիմքում ընկած որ փաստերը, պատասխանողը չի ընդունում, արդյոք հայցվորի ներկայացրած փաստերն էական նշանակություն ունեն գործի լուծման համար, այն փաստերը, որոնք ընկած են առարկությունների հիմքում և այն ապացույցները, որոնք հաստատում են այդ փաստերից յուրաքանչյուրը` համապատասխան նշումով, թե ինչ փաստի հաստատմանն է այն ուղղված, պատասխանին կցվող փաստաթղթերի և ներկայացվող ապացույցների ցանկը: Պատասխանին կից պետք է ներկայացնել պատասխանողի տիրապետման ներքո գտնվող բոլոր հնարավոր գրավոր և իրեղեն ապացույցները, որոնք հաստատում են պատասխանողի պնդած փաստերը, եթե պատասխանողը կրում է դրանց ապացուցման պարտականությունը և,եթե այդ ապացույցները հնարավոր է կցել պատասխանին, հայցադիմումի պատասխանը և կից փաստաթղթերը հայցվորին և գործին մասնակցող այլ անձանց ուղարկելը հավաստող ապացույցները: Հայցադիմումի պատասխան չներկայացնելը, դատարանը կարող է գնահատել որպես պատասխանողի կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118 հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված հայցվորի կամ պատասխանողի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
Դատական նիստը նշանակվել է 2018թ սեպտեմբերի 13-ին ժամը 15:.30-ին /դատական նիստերի դահլիճ 7/եվ Դուք նշված օրը եվ ժամին անձնագրով, սոցիալական քարտով եվ դրանց պատճեներով կանչվում եք ՀՀ Շիրակի մարզի Ընդհանուր իրավասության դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով որպես պատասխանող:
Ուղարկվում է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը, հայցադիմումը և <<Քաղաքացիական գործը դատաքննության նշանակելու մասին» որոշումը:
Հայցադիմումին կից ներկայացված փաստաթղթերը դեպոնացված են դատարանում եվ դրանց կարող եք ծանոթանալ դատարանում:
ԴԱՏԱՎՈՐ՝ Հ. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Դատավորի օգնական՝ Գ. Ավետիսյան

Հասցե` ք.Գյումրի, Անկախության 7

Հեռ..` 03125-03-16

Էլ. փոստ`