Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԱՔԴ 5968/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր:

03.07.2018

Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 7-րդ մաս


ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ
ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆ


Դատավորի նստավայր /դատական նիստերի կայացման վայր/` ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9:, հեռ. (0037410) 20-97-11, www.court.am, աշխատակազմի էլ. հասցե` datavorshahnazaryan@gmail.com

Գործ թիվ ԵԴ/5968/02/18
<<03>> հուլիսի 2018թ.
Քաղաքացիական գործով պատասխանող`
<<Եվրոլայն Լոջիստիկս>> ՍՊ ընկերությանը
/ՀՀ, ք.Երևան, Հ. Էմինի 38 տուն/

ՀՀ Երևան ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ նաև` Դատարան) դատավոր Հ. Շահնազարյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի <<Արայ>> ՍՊ ընկերության ընդդեմ <<Եվրոլայն Լոջիստիկս>> ՍՊ ընկերության` 15.630 եվրոյին համարժեք ՀՀ դրամ գումարի բռնագանձման պահանջի մասին:
Դուք տեղեկացվում եք, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 2018 թվականի սեպտեմբերի 17-ին, ժամը 10:20-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Քանաքեռի նստավայրում (ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, 2-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 6), և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձնագրով, սոցիալական քարտով և դրանց պատճեններով կանչվում եք դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով մասնակցելու` որպես դատավարության կողմ։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 79 հոդվածի 6-րդ կետի պահանջներից ելնելով` Դուք տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքի մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118 հոդվածի 2-րդ կետի համաձայն` այն է.
- դատական նիստի մասին պատշաճ ծանուցված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալու դեպքում դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:
Հիմք ընդունելով վերոգրյալները` խնդրում եմ ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված վերոհիշյալ դատական նիստին:
ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան ուղարկվող փաստաթղթերը պետք է ներկայացվեն ` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10 հասցեով:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9

Հեռ..` +374 10 209711

Էլ. փոստ`