Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԿԴ/2339/02/14 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր ուղված

17.07.2018

Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդված 7-րդ մաս

Թիվ ԵԿԴ/2339/02/14 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր ուղված

Պատասխանող կողմեր Նարինե Պետրոսյանին
երրորդ անձ Արթուր Իսպիրյանին

Որպես պատասխանող կողմ, երրորդ անձ, 2018 թվականի նոյեմբերի 09-ին, ժամը 14:45-ին, հրավիրվում եք Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան դատական նիստի` դատավոր Հ.Զարգարյանի վարույթում գտնվող թիվ ԵԿԴ/2339/02/14 քաղաքացիական գործով ըստ հայցի Զարեհ Մարոնյանի ընդդեմ Նարինե Պետրոսյանի, «Կոնվերս Բանկ» ՓԲ ընկերության, երրորդ անձ Արթուր Իսպիրյանի՝ 14.11.2012թ. կնքված առուվաճառքի և գրավի պայմանագիրը մասնակի անվավեր ճանաչելու և անվավերության հետևանք կիրառելու պահանջի մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 6-րդ կետի պահանջներից ելնելով` Դուք տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքի մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` այն է.
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված կողմի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
Միաժամանակ, Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ուղարկվող փաստաթղթերը պետք է ներկայացվեն նույն դատարանի գրասենյակ` ք. Երևան, Տիգրան Մեծի 23/1 հասցեով:
Հիմք ընդունելով վերոգրյալները` խնդրում եմ ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված վերոհիշյալ դատական նիստին:

Հասցե` ք.Երևան, Թբիլիսյան 3/9

Հեռ..` +374 10 29 94 40

Էլ. փոստ`