Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՏԴ/0469/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

27.07.2018

Հայտատու` ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս


ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆ


ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, Նալբանդյան 1/1, հեռ. 0263 4-09-29


ԴԴ 29-Ե-
ՏԴ/0469/02/18

2018թ.

ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ

/ Տավուշի մարզ, ք. Դիլիջան/



Դատարանի (դատավոր Ս. Իսկանդարյան) վարույթում է գտնվում թիվ ՏԴ/0469/02/18 քաղաքացիական գործն ըստ հայցի «Ռոսգոստրախ-Արմենիա» ապահովագրական ՓԲԸ-ի ընդդեմ Էդգար Սամվելի Կիրակոսյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:

Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասով, 99-րդ հոդվածի 3-րդ մասով և հաշվի առնելով այն, որ պատասխանող Էդգար Սամվելի Կիրակոսյանին ուղարկված հայցադիմումը վարույթ ընդունելու մասին դատարանի որոշումը, իրավունքների և պարտականությունների պարզաբանման վերաբերյալ գրությունը վերադարձվել են դատարան՝ ապա նշված դատավարական փաստաթղթերը դեպոնացվել են Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դրանք ստանալու և ծանոթանալու նպատակով:

Խնդրվում է հնարավոր բոլոր միջոցներով երկշաբաթյա ժամկետում պատասխանող Էդգար Սամվելի Կիրակոսյանին տեղեկացնել, որ նշված դատավարական փաստաթղթերը դեպոնացվել են Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դրանք ստանալու և ծանոթանալու նպատակով

Ուստի համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ կետի առաջին ենթակետի ` Ձեզ է ուղարկվում պատասխանող Էդգար Սամվելի Կիրակոսյանի դատական ծանուցագիրը և հայտնվում է, որ թիվ ՏԴ/0469/02/18 քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 2018թ. հոկտեմբերի 04-ին, ժամը 11:10-ին, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Իջևանի նստավայրում` /ք. Իջևան, Նալբանդյան 1/1/:



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Տ. ԴՈՎԼԱԹԲԵԿՅԱՆ

Հասցե` ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, Նալբանդյան 3., 1/1

Հեռ..` +374 263 40929

Էլ. փոստ`