Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՏԴ/0383/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

27.07.2018

Հայտատու` ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Քաղաքացիական գործ
ՏԴ/0383/02/18
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

25.07.2018թ. ք. Իջևան

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Իսկանդարյանս, ծանոթանալով թիվ ՏԴ/0383/02/18 քաղաքացիական գործը

Պ Ա Ր Զ Ե Ց Ի

2018 թվականի մայիսի 29-ին Սոնյա Սամվելի Հովսեփյանը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Արմեն Նորայրի Պապյանի՝ ամուսնալուծության պահանջի մասին:
Դատարանի 01.06.2018թ. որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է:
12.06.2018թ. Սոնյա Սամվելի Հովսեփյանի կողմից հայցադիմումը կրկին ներկայացվել է դատարան:
Դատարանի 13.06.2018թ. որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Պատասխանողին ուղարկված դատավարական փաստաթղթերը հետ են վերադարձվել դատարան:
Դատարանի կողմից իրականացվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգքրի 95-րդ և 99-րդ հոդվածներով նախատեսված ծանուցումները:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 166-րդ, 199-րդ հոդվածներով՝ Դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց Ի

1. Ըստ հայցի Սոնյա Սամվելի Հովսեփյանի ընդդեմ Արմեն Նորայրի Պապյանի՝ ամուսնալուծության պահանջի մասին քաղաքացիական գործով նշանակել նախնական դատական նիստ 2018 թվականի հոկտեմբերի 04-ին, ժամը 11:45-ին, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Իջևան քաղաքի նստավայրում /ք. Իջևան,Նալբանդյան 1/1/:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից:


ԴԱՏԱՎՈՐ` Ս. ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆ

Հասցե` ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, Նալբանդյան 3., 1/1

Հեռ..` +374 263 40929

Էլ. փոստ`