Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԱՆԴ/2153/02/17 քաղաքացիական գործով Գայանե Մանուկյանի վերաբերյալ դատական ծանուցագիրը

09.08.2018

Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Պատասխանող` Գայանե Հովիկի Մանուկյանին
(ք. Երևան, Քոչարյան 16 շ., բն. 51)

Ուղարկվում է թիվ ԵԱՆԴ/2153/02/17 քաղաքացիական գործը վարույթ ընդունելու մասին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 21.06.2018թ. որոշումը:
Դուք, անձնագրով, սոցիալական քարտով և դրանց պատճեններով 2018թ. սեպտեմբերի 13-ին, ժամը 15:00-ին հրավիրվում եք նախնական դատական նիստին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 149.8 հոդվածի 1-ին մասի համաձայն պատշաճ ծանուցված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:

Միաժամանակ Դուք նախազգուշացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի համաձայն` պարտավոր եք դատարանի որոշումը ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դատարան ուղարկել հայցադիմումի պատասխան` դրանում նշելով դատարանի անվանումը, որտեղ ներկայացվել է հայցը, հայցվորի անունը, ազգանունը (անվանումը), հայցում ներկայացված յուրաքանչյուր պահանջը ընդունելու կամ դրա դեմ մասնակի կամ ամբողջությամբ առարկելու մասին Ձեր դիրքորոշումը:
Առարկելու դեպքում պատասխանում մասնավորապես պետք է անդրադարձ կատարվի հետևյալ հարցերին`
ա) հայցի հիմքում ընկած այն փաստերը, որոնք Դուք չեք ընդունում.
բ) արդյոք հայցվորի ներկայացրած փաստերն էական նշանակություն ունեն գործի լուծման համար.
գ) այն փաստերը, որոնք ընկած են առարկությունների հիմքում, և այն ապացույցները, որոնք հաստատում են այդ փաստերից յուրաքանչյուրը` համապատասխան նշումով, թե ինչ փաստի հաստատմանն է այն ուղղված.
դ) պատասխանին կցվող փաստաթղթերի և ներկայացվող ապացույցների ցանկը:
Հայցադիմումի պատասխանի հետ Դուք պետք է ներկայացնեք Ձեր տիրապետման ներքո գտնվող բոլոր հնարավոր գրավոր և իրեղեն ապացույցները, որոնք հաստատում են Ձեր պնդած փաստերը, եթե Դուք կրում եք դրանց ապացուցման պարտականությունը, և եթե այդ ապացույցները հնարավոր է կցել պատասխանին, ինչպես նաև հայցադիմումի պատասխանը և կից փաստաթղթերը հայցվորին և գործին մասնակցող այլ անձանց ուղարկելը հավաստող ապացույցները:
Հայցադիմումի պատասխանը պետք է ստորագրի պատասխանողը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի ստորագրած պատասխանին պետք է կցվի նրա` պատասխանը ստորագրելու լիազորությունը հավաստող փաստաթուղթը:
Դուք նախազգուշացվում եք, որ հայցադիմումի պատասխան չներկայացնելը դատարանը կարող է գնահատել որպես Ձեր կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 28 հոդվածի համաձայն գործին մասնակցող անձինք իրավունք ունեն`
1) ծանոթանալ գործի նյութերին, քաղվածքներ անել, uտանալ դրանց պատճենները` հաշվի առնելով uույն oրենuգրքի 8 հոդվածի եւ այլ oրենքների պահանջները.
2) հայտնել բացարկներ.
3) ներկայացնել ապացույցներ եւ մաuնակցել դրանց հետազոտմանը` հաշվի առնելով uույն oրենuգրքի 8 հոդվածի եւ այլ oրենքների պահանջները.
4) հարցեր տալ, միջնորդություններ անել, բացատրություններ տալ դատարանին.
5) գործի քննության ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացնել իրենց փաuտարկները.
6) առարկել գործին մաuնակցող այլ անձանց միջնորդությունների, փաuտարկների դեմ.
7) բողոքարկել դատական ակտերը.
8) oգտվել uույն oրենuգրքով իրենց վերապահված այլ դատավարական իրավունքներից:
Գործին մաuնակցող անձինք կրում են oրենքով uահմանված դատավարական պարտականություններ:
Գործին մաuնակցող անձինք պետք է իրենց դատավարական իրավունքներից oգտվեն եւ իրենց դատավարական պարտականությունները կատարեն բարեխղճորեն:
Գործին մաuնակցող անձինք uուտ բացատրություն կամ uուտ ցուցմունք տալու համար ենթակա են պատաuխանատվության` Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 80 հոդվածի համաձայն` գործին մասնակցող անձինք պարտավոր են դատարանին և գործին մասնակցող այլ անձանց հայտնել գործի վարույթի ժամանակ իրենց հասցեն փոխելու մասին: Նման հաղորդման բացակայության դեպքում դատավարական փաստաթղթերն ուղարկվում են նրանց վերջին հայտնի հասցեով և համարվում են հանձնված, թեկուզև հասցեատերն այդ հասցեում այլևս չի բնակվում կամ չի գտնվում:


Դատավորի օգնական` Ս.Կարապետյան

Հասցե` ք.Երևան, Օտյան 53/2

Հեռ..` + (374) 93 01 09 28

Էլ. փոստ`