Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՍԴ/1146/02/17քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

09.08.2018

Հայտատու` Սյունիք մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 7-րդ մաս

Արման Դավիթի Հարությունյանին
ք. Կապան Դավիթ-Բեկի 4/31
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
ՍԴ/1146/02/17
Քաղաքացիական գործի քննությունն ըստ հայցի Գումեդին Հմայակի Հարությունյանի ընդդեմ Արման Դավիթի Հարությունյանի` թիվ ՍԴ3/0077/02/14 կատարողական թերթով նախատեսված 6000 ԱՄՆ դոլար պարտավորության դիմաց Արման Հարությունյանին պատկանող Կապան քաղաքի Դավիթ-Բեկի 4/31 հասցեում գտնվող բնակարանի 1/4-րդ բաժնեմասը սեփականության իրավունքով իր անվամբ գրանցելու և Արման Հարությունյանի սեփականության իրավունքը վերոնշյալ բաժնեմասի նկատմամբ դադարեցնելու պահանջների մասին, նախնական դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2018թ-ի սեպտեմբերի 06-ին` ժամը 15:00-ին, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Կապանի նստավայրում /ք. Կապան, Մ. Ստեփանյան 3/2, դահլիճ N 4/:
Երկշաբաթյա ժամկետում Դուք պարտավոր եք դատարան ուղարկել հայցադիմումի պատասխան:
Հայցադիմումին պատասխան ներկայացնելու անհրաժեշտության և պատասխան չներկայացնելու դեպքում` Դուք նախազգուշացվում եք ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի 5-րդ կետով նախատեսված իրավական հետևանքների մասին: Դատական նիստին չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
Պատասխան չներկայացնելը դատարանը կարող է գնահատել որպես Ձեր կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում:
Որպես պատասխանող Ձեր մասնակցությունը դատական նիստին անհրաժեշտ է:
Ներկայացեք անձը հաստատող փաստաթղթով և սոց քարտով:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Գ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հասցե` ՀՀ Սյունիքի մարզ ք. Կապան Մ.Ստեփանյան 3/2

Հեռ..` +374 285 52266

Էլ. փոստ`