Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԿԴ/2498/02/17 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

25.08.2018

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Գործ հա. ԵԿԴ/2498/02/17
«15ե օգոստոսի 2018թ.

Քաղաքացիական գործով պատասխանող ՝
Անուշ Սարգսի Ժանկոչյանին
/ք.Երևան, Վարդաշեն թաղ., 2 փող., 25 տուն /
պատասխանող՝
Շուշանիկ Կարապետի Դերոյանին
/ք.Երևան, Վարդաշեն թաղ., 2 փող., 25 տուն /

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Մելքումյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի` Հայկ Սամվելի Ղազոյանի ընդդեմ ՛՛Ռոսգոստրախ Արմենիա՛՛ ԱՓԲ ընկերության, Անուշ Սարգսի Ժանկոչյանի, Շուշանիկ Կարապետի Դերոյանի՝ ՛՛Ռոսգոստրախ Արմենիա՛՛ ԱՓԲ ընկերությունից՝ որպես պատճառված վնասի հատուցում՝ 793.000 ՀՀ դրամ գումարի, Անուշ Ժանկոչյանից և Շուշանիկ Դերոյանից համապարտության կարգով՝ որպես ապահովագրական հատուցման և վնասի փաստացի չափի միջև եղած տարբերություն՝ 214.000 ՀՀ դրամ գումարի բռնգանձման և դատական ծախսի հարցի լուծման պահանջի մասին:
Դուք ծանուցվում եք, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 2018 թվականի նոյեմբերի 12-ին, ժամը 14:00-ին (ք. Երևան, Մովսես Խորենացի 162ա, դատական նիստերի դահլիճ թիվ 5), և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձնագրով, սոցիալական քարտով և դրանց պատճեններով հրավիրվում եք ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով մասնակցելու` որպես դատավարությանը մասնակից կողմ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 79 հոդվածի 6-րդ կետի պահանջներից ելնելով` Դուք տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքի մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118 հոդվածի 2-րդ մասի համաձայն` այն է.
-դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պատասխանողի կամ հայցվորի (դիմողի) չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
Միաժամանակ, Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ուղարկվող փաստաթղթերը պետք է ներկայացվեն նույն դատարանի գրասենյակ` ք. Երևան, Մովսես Խորենացի 162ա հասցեով:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ա.ԲԱԳԴԱՏՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Մ.Խորենացի 162ա

Հեռ..` +374 10 57 66 31

Էլ. փոստ`