Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԱԴԴ/0320/02/16 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

27.08.2018

Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 7-րդ մաս

Թիվ ԵԱԴԴ/0320/02/16 քաղաքացիական գործով
դատական ծանուցագիր

պատասխանող` Դավիթ Գարունի Բեգլարյանին
ՀՀ, ք. Սիսիան, Կամոյի փող., 28 տուն

ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ս.Երիցյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Արմեն Մելիքի Շահինյանի, Արթուր Մելիքի Շահինյանի, Տանյա Զալիկի Մանասյանի, Անուշ Շալիկոյի Հովսեփյանի, Մելիք Խալաթի Շահինյանի ընդդեմ Արմեն Վոլոդյայի Թադևոսյանի, Լուսաբեկ Սերյոժայի Սամվելյանի, Մարտիկ Սարգսի Թավաքալյանի, Դավիթ Գարունի Բեգլարյանի, Մարտին Հովսեփի Գրիգորյանի, Գագիկ Դավթի Սահակյանի, Լիլիթ Խաչիկի Վարդանյանի, Լիանա Վասիլի Մուրադյանի, Արտյոմ Լևոնի Բաբաջանյանի, Ռազմիկ Ռաֆիկի Խաչատրյանի. Վլադիմիր Գուրգենի Հայրապետյանի, Իրինա Բունիաթի Աղաջանյանի, Սարգիս Ռազմիկի Հովահաննիսյանի, երրորդ անձ <<Նորաշեն-2007>> Ս/Կ Արման Սարգսյանի` պատճառված վնասը հատուցելու պահանջի մասին:
Դուք տեղեկացվում եք, որ վերոնշյալ քաղաքացիական գործով նախնական դատական նիստի օր է սահմանվել 2018 թվականի հոկտեմբերի 31-ին, ժամը 10:30-ին (ք.Երևան, Նազարբեկյան թաղամաս, 40, 1-ին հարկ, դատական նիստերի թիվ 2 դահլիճ, հեռ. 39-05-20), և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձնագրով, սոցիալական քարտով և դրանց պատճեններով կանչվում եք դատարան վերոնշյալ քաղաքացիական գործով մասնակցելու որպես դատավարության կողմ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 6-րդ կետի պահանջներից ելնելով՝ Դուք տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքի մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1498-րդ հոդվածի 1-ին մասի, 118-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
Հիմք ընդունելով վերոգրյալները՝ խնդրվում է ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված դատական նիստին:
Կից ուղարկվում է հայցի հիմքը փոխելու վերաբերյալ միջնորդության պատճենը:


Դատավորի օգնական Հ.Գևորգյան

Հասցե` ՀՀ,ք. Երևան, Նազարբեկյան 40

Հեռ..` +374 10 390520

Էլ. փոստ`