Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/14766/02/18 քաղաքացիական գործով փաստաթղթերի դեպոնացման մասին դատական ծանուցում

28.08.2018

Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածԻ 3-րդ մաս

Թիվ ԵԴ/14766/02/18 քաղաքացիական գործով փաստաթղթերի դեպոնացման մասին դատական ծանուցում

Պատասխանող Մարինե Շահբազի Հայրապետյանին
ՀՀ, ք.Երևան, Անդրանիկի փողոց, 130 շենք, բն. 47

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի /դատավոր Էդ.Սեդրակյան/ վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի ընդդեմ Մարինե Շահբազի Հայրապետյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին

Պատասխանող Մարինե Շահբազի Հայրապետյանին ուղարկված փոստային առաքանին վերադարձվել է դատարան:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-95-րդ և 99-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ սույնով ծանուցվում եք այն մասին, որ դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում` դրանց ծանոթանալու նպատակով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածի համաձայն՝ 1. Պատասխանողը հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դատարան է ներկայացնում հայցադիմումի պատասխան: Հայցադիմումի պատասխանը ներկայացվում է գրավոր՝ սույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ: Հայցադիմումի պատասխանը պետք է լինի ընթեռնելի։ Ելնելով գործի առանձնահատկություններից` դատարանը կարող է պատասխանողի միջնորդությամբ երկարաձգել պատասխան ներկայացնելու ժամկետը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 140 հոդվածի համաձայն.
1. Պատասխանողն իրավունք ունի մինչև ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելը հակընդդեմ հայց ներկայացնել ընդդեմ հայցվորի` սկզբնական հայցի հետ համատեղ քննելու համար:
2. Հակընդդեմ հայցը ներկայացվում է, վարույթ է ընդունվում, ընդունումը մերժվում կամ վերադարձվում է հայցադիմումին վերաբերող սույն օրենսգրքով նախատեսված կարգով:
3. Հակընդդեմ հայցն առաջին ատյանի դատարանն ընդունում է վարույթ, եթե`
1) հակընդդեմ պահանջն ուղղված է սկզբնական պահանջի հաշվանցմանը.
2) հակընդդեմ հայցի բավարարումն ամբողջությամբ կամ մասնակիորեն բացառում է սկզբնական հայցի բավարարումը.
3) հակընդդեմ և սկզբնական հայցերի միջև առկա է փոխադարձ կապ, ու դրանց համատեղ քննությունը կարող է ապահովել գործի առավել արագ և արդյունավետ լուծումը:
4. Սույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով սահմանված հիմքով հակընդդեմ հայց չներկայացնելը պատասխանողին զրկում է հետագայում այնպիսի հայց ներկայացնելու հնարավորությունից, որը կարող էր ամբողջությամբ կամ մասնակիորեն բացառել սկզբնական հայցի բավարարումը, բացառությամբ այն դեպքերի, երբ հիմնավորում է սույն հոդվածով սահմանված կարգով հակընդդեմ հայց ներկայացնելու անհնարինությունը՝ իրենից անկախ պատճառներով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147 հոդվածի համաձայն.
1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի համաձայն՝ 1. Գործին մասնակցող անձանց նյութաիրավական պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը և դրանք հիմնավորող ապացույցները, ինչպես նաև միջնորդությունները պետք է ներկայացվեն գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան երկշաբաթյա ժամկետում: Ելնելով գործի առանձնահատկություններից՝ գործին մասնակցող անձի միջնորդությամբ նշված ժամկետը կարող է երկարաձգվել դատարանի որոշմամբ:

Ծանոթություն. սույն դատական ծանուցագիրը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո 15-րդ օրն անձը համարվում է ծանուցված, իսկ համապատասխան դատավարական փաստաթղթերը՝ հանձնված

Դատավորի օգնական Լուսինե Գրիգորյան

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Մ.Խարենացու 162ա

Հեռ..` 010-577584

Էլ. փոստ`