Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԱՔԴ 1775/02/14 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր:

05.10.2018

Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 7-րդ կետ


ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Աջափնյակ նստավայր` ք.Երևան, Նազարբեկյան թաղ. 40, աշխատակազմի էլ հասցե՝ datavorshahnazaryan@gmail.com

Գործ թիվ ԵԱՔԴ/1775/02/14
<<05>> հոկտեմբերի 2018թ.
Քաղաքացիական գործով
սկզբնական հայցով պատասխանող`
Արսեն Սարդանյանին
/ՀՀ, Երևան, Մ. Խորենացու 27 շենք,բն.92/

ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ նաև` Դատարան) դատավոր Հ. Շահնազարյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Սասուն Սարդարյանի, Ծովինար Սարդարյանի իրավահաջորդ Կարեն Ասուլյանի ընդդեմ Լաուրա Վարդանյանի, Համեստուհի Մեսրոպյանի, Արսեն Սարդանյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ աշխատակազմի Երևանի տարածքային ստորաբաժանման` ժառանգական գույք հանդիսացող Երևան քաղաքի Իլիչի ՙԾարավ Աղբյուրի՚ փողոցի թիվ 70 հասցեում գտնվող, ընդհանուր սեփականություն հանդիսացող 715ք/մ հողամասը փաստացի օգտագործվող չափերով սեփականության իրավունքով կողմերի միջև առանձնացնելու, 113.2ք/մ շենք-շինություններից հայցվորներից յուրաքանչյուրի 1/3-րդ մասը սեփականության իրավունքով առանձնացնելու, կողմերի միջև մուտքերն առանձնացնելու պահանջների մասին և ըստ հակընդդեմ հայցի` Համեստուհի Մեսրոպյանի ընդդեմ Ծովինար Սարդարյանի , Սասուն Սարդարյանի և Լաուրա Վարդանյանի` Երևան քաղաքի Ծարավ Աղբյուր փողոցի թիվ 70 հասցեում իրեն և իր որդուն պատկանող շինությունների և հողամասի 1/3-րդ մասն առանձնացնելու պահանջի մասին:
Դուք տեղեկացվում եք, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 2018 թվականի նոյեմբերի <<14>>-ին, ժամը՝ <<15:00>>-ին ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրում (ք. Երևան, Նազարբեկյան թաղ. 40), և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձնագրով և դրա պատճենով կանչվում եք Դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով մասնակցելու` որպես դատավարության կողմ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 79 հոդվածի 6-րդ կետի պահանջներից ելնելով` Դուք տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքի մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118 հոդվածի 2-րդ կետի համաձայն` այն է.
- դատական նիստի մասին պատշաճ ծանուցված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալու դեպքում դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:
Հիմք ընդունելով վերոգրյալները` խնդրում եմ ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված վերոհիշյալ դատական նիստին:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Նազարբեկյան թաղ.40

Հեռ..` +374 (010) 39 95 96 /ներքին 209/

Էլ. փոստ`