Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԿԴ1/1276/02/15 Քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին ծանուցու

17.10.2018

Հայտատու` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի

ԿԴ1/1276/02/15


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին ծանուցում


«ՎԱՄԱԳԱ» ՍՊԸ-ին
(Կոտայքի մարզ, գ. Վերին Պտղնի, Նոր թաղամաս 1-ին փ., 59 տ.)


Թիվ ԿԴ1/1276/02/15 քաղաքացիական գործով ըստ հայցի «Ինգո Արմենիա» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ «Վամագա» սահմանափակ պատասխանատվության ընկերության, Վահագն Գալստյանի` գումարի բռնագանձման, բռնագանձումը գրավադրված գույքի վրա տարածելու պահանջների մասին, և ըստ հայցի ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձ Վահագն Գալստյանի ընդդեմ «Ինգո Արմենիա» ԱՓԲԸ-ի, երրորդ անձ ՀՀ նոտարական` առոչինչ գործարքի անվավերության հետևանքները կիրառելու պահանջի մասին, «Ինգո Արմենիա» ԱՓԲԸ-ի ներկայացուցչի կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք, որը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի /նախագահությամբ դատավոր Լ.Գրիգորյան/ 28.09.2018 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ:
Սույնով դուք տեղեկացվում եք, որ նշված դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում՝ դրանց ծանոթանալու նպատակով:



Դատավորի օգնական՝ Լ. Ղուկասյան

Հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` +37410 448408 /330/

Էլ. փոստ`