Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԵԱԴԴ/3426/02/17 ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

17.10.2018

Հայտատու` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

«Նաիրի Ագրո» ՍՊԸ-ին
/ք.Երևան, Նալբանդյան 5, 203 սենյակ/


ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.08.2018 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել Էդուարդ Իվանյանի անունից ներկայացված վերաքննիչ բողոքը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 12.04.2018 թվականի թիվ ԵԱԴԴ/3426/02/17 վճռի դեմ՝ քաղաքացիական գործով ըստ հայցի Էդուարդ Իվանյանի ընդդեմ «Նաիրի Ագրո» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Հայկ Սահակյանի՝ «Նաիրի Ագրո» ՍՊԸ-ի մասնակիցների արտահերթ ընդհանուր ժողովի 21.07.2017 թվականի որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանին հայտնի՝ պատասխանող «Նաիրի Ագրո» ՍՊԸ-ի` ք.Երևան, Նալբանդյան 5, 203 սենյակ հասցեով ուղարկված փոստը վերադարձվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանին:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի՝ սույնով ծանուցվում եք, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը, դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-448-408 (350)):



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Լ.ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` +374 10 448-408 (350)

Էլ. փոստ`