Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ 9343/02/18 քաղաքացիական գործով դատական շանուցագիր և նախնական դատական նիստն ավարտելու և գործը դատաքննության նշանակելու մասին դեպոնացման ծանուցում:

23.11.2018

Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ , 99-րդ հոդվածներ


ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Աջափնյակ նստավայր` ք.Երևան, Նազարբեկյան թաղ. 40, աշխատակազմի էլ հասցե՝ datavorshahnazaryan@gmail.com

Գործ թիվ ԵԴ/9343/02/18
<<21>> նոյեմբերի 2018թ.
Քաղաքացիական գործով պատասխանող՝
Տիգրան Խոտիկյանին
/ՀՀ, ք.Երևան, Լյուքսենբուրգի 2 նրբ., 10շ., բն.27/

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև` Դատարան) դատավոր Հ. Շահնազարյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի՝ Սուսաննա Մարտիկի Խոտիկյանի ընդդեմ Տիգրան Սերոբի Խոտիկյանի` ամուսնությունը լուծելու պահանջի մասին:
Դուք տեղեկացվում եք, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 2019 թվականի հունվարի <<23>>-ին, ժամը՝ <<16:10>>-ին ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրում (ք. Երևան, Նազարբեկյան թաղ. 40), և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձնագրով և դրա պատճենով կանչվում եք Դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով մասնակցելու` որպես դատավարության կողմ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի պահանջներից ելնելով` Դուք տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքի մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 146 հոդվածի 3-րդ մասի համաձայն` այն է.
- դատական նիստին դատավարության մասնակիցներից որևէ մեկի չներկայանալու դեպքում դատարանը, լսելով գործին մասնակցող անձանց կարծիքը, որոշում է կայացնում գործի քննությունը նրա բացակայությամբ շարունակելու կամ դատական նիստը հետաձգելու մասին:
Հիմք ընդունելով վերոգրյալները` խնդրում եմ ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված վերոհիշյալ դատական նիստին:
Դատարանը նախնական դատական նիստի ընթացքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածով նախատեսված գործողությունները կատարելուց հետո կայացրել է նախնական դատական նիստն ավարտելու և գործը դատաքննության նշանակելու մասին որոշում:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով՝ սահմանված կարգով Դուք տեղեկացվում եք, որ նախնական դատական նիստն ավարտելու և գործը դատաքննության նշանակելու մասին որոշումը դեպոնացված է ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրում (ՀՀ, ք. Երևան, Նազարբեկյան թաղ. 40):
Ձեզ պարզաբավում է, որ կարող եք ծանոթանալ գործի նյութերին, ստանալ անհրաժեշտ դատավարական փաստաթղթերը, այդ թվում՝ ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը՝ Դատարանի գրասենյակ նախապես ներկայացված դիմումի հիման վրա:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Նազարբեկյան թաղ.40

Հեռ..` +374 (010) 39 95 96 /ներքին 209/

Էլ. փոստ`