Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թին ԵԿԴ/2045/02/15 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

17.01.2019

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 7-րդ մաս

Գործ հա. ԵԿԴ/2045/02/15
«15ե նոյեմբերի 2018թ.

Քաղաքացիական գործով պատասխանող՝
Ավետիս Ռուբենի Բախրջյանին
/ՀՀ, ք. Երևան , Նորքի 7 փողոց, 111 տուն/



ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Մելքումյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի`Ռիտա Գրիգորի Գրիգորյանի, Մարինե Գառնիկի Բախրջյանի, Հերմինե Գառնիկի Բախրջյանի ընդդեմ Ավետիս Ռուբենի Բախրջյանի, Հայկազ Ռուբենի Բախրջյանի՝ Երևան քաղաքի Նորքի 7 փողոց 111 հասցեում գտնվող շինություններից և հողամասից առանձին մուտքով Ռիտա Գրիգորի Գրիգորյանին, Մարինե Գառնիկի Բախրջյանին և Հերմինե Գառնիկի Բախրջյանին պատկանող 1/3 բաժինն առանձնացնելու, փաստաբանի խելամիտ վարձատրություն՝ 200.000 ՀՀ դրամ գումարի և նախապես վճարված պետական տուրքի գումարի բռնագանձման պահանջների մասին:
Դուք ծանուցվում եք, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 2019 թվականի հունվարի 21-ին, ժամը 10:30-ին (ք. Երևան, Մովսես Խորենացի 162ա, դատական նիստերի դահլիճ թիվ 5), և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձնագրով, սոցիալական քարտով և դրանց պատճեններով հրավիրվում եք ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով մասնակցելու` որպես դատավարությանը մասնակից կողմ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 79 հոդվածի 6-րդ կետի պահանջներից ելնելով` Դուք տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքի մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118 հոդվածի 2-րդ մասի համաձայն` այն է.
-դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պատասխանողի կամ հայցվորի (դիմողի) չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
Միաժամանակ, Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան ուղարկվող փաստաթղթերը պետք է ներկայացվեն նույն դատարանի գրասենյակ` ք. Երևան, Մովսես Խորենացի 162ա հասցեով:


ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ Ք.ԳԱԼՍՏՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Մ.Խորենացի 162ա

Հեռ..` +374 10 57 66 31

Էլ. փոստ`