Թիվ ՎԴ/4694/05/20 վարչական գործով դատական ծանուցագիր
10.02.2021
Հասմիկ Հարությունյանին
(ք. Երևան, Մաշտոցի պող., 23շ., 21բն.)
Սույն դատական ծանուցագրով Դուք հրավիրվում եք որպես երրորդ անձ ըստ հայցի Երվանդ Հովհաննիսյանի ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի, երրորդ անձին՝ Անահիտ Վարդանյան, Հասմիկ Հարությունյան, Նադյա Գասպարյան և «Կոնվերս բանկ» ՓԲԸ՝ 10.07.2020 թվականի «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, վարչական գործով նշանակված դատական նիստին, որը կկայանա 13.04.2021 թվականի ժամը 11:00-ին՝ ՀՀ վարչական դատարանի շենքում (ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 22):
Տեղեկացվում եք նաև, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:
Միաժամանակ տեղեկացվում եք, որ նախնական դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը և (կամ) լիազորությունները հաստատող փաստաթղթով:
ԴԱՏԱՎՈՐ Գ. ՍՈՍՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ` ՆԱՐԵ ՏՈՆՈՅԱՆ
Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23
Հեռ..` +374 10 447121 /271/
Էլ. փոստ`