Թիվ ԱՐԱԴ1/1311/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
10.12.2021
Պատասխանող ՝ Արամայիս Մանուկի Գալստյանին
/ՀՀ Արագածոտնի մարզ, Քուչակ համայնք, 2 փողոց,2 փկղ․, տուն 5 /
ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Մարգարյանի վարույթում է քննվում ԱՐԱԴ1/1311/02/21 քաղաքացիական գործն ըստ հայցի ‹‹Յունիբանկ›› ԲԲԸ-ի ընդդեմ Արամայիս Մանուկի Գալստյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին:
Տեղեկացվում է, որ քաղաքացիական գործը քննվում է պարզեցված վարույթի կարգով և եզրափակիչ դատական ակտը կհրապարակվի դատական իշխանության պաշտոնական կայքում 2022 թվականի փետրվարի 11-ին:
Ներքոնշյալում Ձեր իրավունքների և պարտականությունների վերաբերյալ հուշաթերթը.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք
Հոդված 139. Հայցադիմումի պատասխանը
2.Հայցադիմումի պատասխանը պետք է պարունակի`
1)դատարանի անվանումը, որին ներկայացվել է հայցադիմումը,
2)գործի համարը,
3)պատասխանողի անունը, ազգանունը (անվանումը), հաշվառման (գտնվելու) հասցեն, ծանուցման հասցեն (եթե այն տարբերվում է հաշվառման (գտնվելու) հասցեից), պատասխանող քաղաքացու անձնագրային տվյալները, պատասխանող իրավաբանական անձի պետական գրանցման համարը, 4)գործին մասնակցող այլ անձանց անունը, ազգանունը (անվանումը),
5)հայցադիմումում ներկայացված պահանջը ընդունելու կամ դրա դեմ մասնակի կամ ամբողջությամբ
առարկելու մասին դիրքորոշումը, 6)հայցի փաստական հիմքերի վերաբերյալ դիրքորոշումը,
7)պատասխանի (առարկությունների) հիմքում դրված փաստերը,
8)հայցադիմումի պատասխանին կից ներկայացվող փաստաթղթերի և ապացույցների ցանկը:
3.Պատասխանում կարող են նշվել ՝
1)վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառման ենթակա իրավական նորմերը. 2)այն ապացույցները, որոնք հաստատում են առարկությունների հիմքում դրված փաստերից յուրաքանչյուրը` համապատասխան նշումով, թե որ ապացույցն ինչ փաստի հաստատմանն է ուղղված. 3)պատասխանողի միջնորդությունները. 4)այլ տեղեկություններ, որոնք նշանակություն ունեն գործի քննության և լուծման համար. 5)էլեկտրոնային հաղորդակցության միջոցի վերաբերյալ տեղեկությունը՝ ծանուցումն այդ միջոցով իրականացնելու միջնորդությամբ:
4.Պատասխանը ստորագրում է պատասխանողը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի ստորագրած պատասխանին կցվում է նրա լիազորությունը հավաստող փաստաթուղթը և անձը հաստատող փաստաթղթի պատճենը, եթե դրանք նախկինում տվյալ գործով չեն ներկայացվել: Ներկայացուցչի լիազորությունը հավաստող փաստաթղթի բացակայության դեպքում պատասխանը համարվում է չներկայացված, եթե նախնական դատական նիստի ընթացքում պատասխանողը չի հաստատում պատասխանը կամ չի ներկայացվում ներկայացուցչի լիազորությունը հավաստող փաստաթուղթ:
5.Պատասխանին կցվում են հայցադիմումի պատասխանը, կից ներկայացվող փաստաթղթերը և ապացույցները գործին մասնակցող անձանց ուղարկելը հավաստող ապացույցները: Եթե պատասխանին կից ներկայացված ապացույցները ծավալուն են, հայցադիմումի պատասխանին կցվում են գործին մասնակցող անձանց՝ հայցադիմումի պատասխանն ուղարկելը հավաստող ապացույցներ:
6.Պատասխանին կից սույն օրենսգրքով սահմանված կարգով կարող են ներկայացնել պատասխանի
հիմքում դրված փաստերը հաստատող ապացույցներ…՚:
Հոդված 299. Պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումն ստանալուց հետո գործին մասնակցող անձանց կողմից կատարվող գործողությունները
1. Գործին մասնակցող անձանց միջնորդությունները, ինչպես նաև նրանց պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները կարող են ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում:
2. Պարզեցված վարույթի շրջանակներում հակընդդեմ հայց կարող է ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու մասին դատարանի որոշումն ստանալու օրվանից երկշաբաթյա ժամկետում:
3. Ելնելով գործի առանձնահատկություններից՝ գործին մասնակցող անձի միջնորդությամբ սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետները կարող են երկարաձգվել դատարանի որոշմամբ:
4. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետների խախտմամբ ներկայացված դատավարական փաստաթղթերը և ապացույցները դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացնող անձանց, բացառությամբ այն դեպքի, երբ դատարանը բավարարում է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը:
Հոդված 32. Գործին մասնակցող անձանց իրավունքները և պարտականությունները
1. Գործին մասնակցող անձինք, սույն օրենսգրքի և այլ օրենքների պահանջների պահպանմամբ, իրավունք ունեն`
1) ծանոթանալու գործի նյութերին, ստանալու դրանց պատճենները, գործի նյութերից անելու քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ և պատճեններ.
2) հայտնելու բացարկ.
3) ներկայացնելու ապացույցներ և մասնակցելու դրանց հետազոտմանը.
4) հարցեր տալու դատավարության մասնակիցներին.
5) միջնորդություններ անելու, ցուցմունքներ տալու դատարանին.
6) դատական նիստի ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացնելու իրենց փաստարկները և դիրքորոշումը.
7) գործի քննության ընթացքում դիրքորոշում հայտնելու գործին մասնակցող այլ անձանց միջնորդությունների և փաստարկների վերաբերյալ.
8) բողոքարկելու դատական ակտերը.
9) կատարելու սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով նախատեսված այլ դատավարական գործողություններ:
2. Գործին մասնակցող անձինք ունեն և կրում են միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, սույն օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված դատավարական իրավունքներ և պարտականություններ:
Դատավոր Ա. Մարգարյանի օգնական` Ա. Ալեյան
Հասցե` ՀՀ, Արագածոտնի մարզ, քաղաք Աշտարակ, Էջմիածնի խճուղի 65
Հեռ..` 0232-3-65-08
Էլ. փոստ`