ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ ԹԻՎ ՍնԴ/0428/04/20 ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ
05.01.2022
Պարտապան՝ Գուրգեն Արմենակի Եկարյանին
ք.Երևան, Մամիկոնյանց փող. 40/1 շենք, բն. 8
ներկայացուցիչ՝ Վարդգես Ծառուկյանին
ք.Երևան, Ծարավ Աղբյուրի 55/11 շենք, բն. 98
Պարտատեր՝ Երևան համայնքին
ք.Երևան, Արգիշտիի 1
Սնանկության գործով կառավարիչ՝ Արման Միքայելյանին
ք. Երևան, Բաբաջանյան 91 շ., բն. 4
Պարտատեր՝ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ին
ք.Երևան, Մոսկովյան 35, 68-73
Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի դատավոր Ա.Չիչոյանի վարույթում է գտնվում թիվ ՍնԴ/0428/04/20 սնանկության գործը՝ Գուրգեն Եկարյանի վերաբերյալ:
Տեղեկացվում եք, որ 17.01.2022թ. նշանակվել է դատական նիստ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված պահանջի դեմ պարտապանի ներկայացուցչի առարկության քննության նպատակով:
Առարկության քննարկումը տեղի կունենա 17.01.2022թ. ժամը՝ 11:00-ին ՀՀ Սնանկության դատարանում (հասցե՝ ք. Երևան, Ե.Օտյան 53/2, հեռ. (0037410)74-28-20):
Դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով(անձնագիր կամ նույնականացման քարտ, ներկայացուցչի առկայության դեպքում նաև համապատասխան լիազորագիրը):
Ձեզ նախազգուշացվում է, որ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ Ա. ԱԼԵՔՅԱՆ
Հասցե` ք.Երևան, Օտյան 53/2
Հեռ..` (0037410) 74-28-20
Էլ. փոստ`