Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԵԴ/33254/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

28.06.2022

Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Գործ թիվ ԵԴ/33254/02/19
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
Պատասխանող` Կորյուն Հարությունյան
/ք․Երևան, Նոր Արեշ 37 փող․, 29 տ․/

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի /դատավոր Ա. Փիլոսյան/ վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Սարգիս Անուշյանի հայցն ընդդեմ Կորյուն Հարությունյանի, Օսաննա Անուշյանի, ՀՀ կադաստրի կոմիտեի, ՀՀ նոտարական պալատի նոտար՝ Նունե Սարգսյանի `սեփականության իրավունքը ճանաչելու, փաստացի տիրապետման հիմքով ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու, ժառանգության իրավունքի վկայագրերը անվավեր ճանաչելու և որպես հետևանք՝ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցումներն անվավեր ճանաչելու պահանջների մասին:
Հիշյալ քաղաքացիական գործով Դուք կանչվում եք որպես պատասխանող:
Քաղաքացիական գործով նախնական դատական նիստը նշանակվել է 2022 թվականին սեպտեմբերի 13-ին, ժամը` 17:40-ին, որը տեղի կունենա Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան Արաբկիր նստավայրում /հասցեն` ք. Երևան, Հր․Ներսիսյան 10, թիվ 6 դատական նիստերի դահլիճ/:

ՉՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն` գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:

Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և սոցիալական քարտով` դրա առկայության դեպքում:
Կից ուղարկվում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 24.06.2022թ. որոշում` հայցային վաղեմություն կիրառելու միջնորդությունը մերժելու և գործի քննությունը վերսկսելու մասին։
Դատավորի օգնական Տ․Մանուչարյան

Հասցե` ք․Երևան,Հր․Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 241962,115

Էլ. փոստ`