Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՎԴ/3358/05/22 վարչական գործով ծանուցագիր

29.06.2022

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
______________________________________________________________________
Ելից-ԴԴ-9- ք.Երևան, Գ.Նժդեհի 23
ՎԴ/3358/05/22 Հեռ. 44-71-21(262)
<<29>> հունիսի 2022թ.
պ-ն Ռաիհան Սաինելաբուդինին
(ք.Երևան, Լենինգրադյան 25, <<Չերրի>> հյուրանոց)

Դուք հրավիրվում եք որպես պատասխանող ՀՀ վարչական դատարան ըստ հայցի Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության ընդդեմ Ռաիհան Սաինելաբուդինի՝ պատասխանողին Հայաստանի Հանրապետության տարածքից դատական կարգով արտաքսելու պահանջի մասին, վարչական գործով դատաքննությանը։
Նշված գործով դատաքննությունը տեղի կունենա 14.07.2022 թվականին ժամը 14:50-ին ՀՀ վարչական դատարանի շենքում` (ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 19): (Ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթով)։
Միաժամանակ Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար։



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ ՀԱՅՐԱՊԵՏ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` +(374) 10447121(262)

Էլ. փոստ`