Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/48563/02/22 քաղաքացիական գործով Վարսինե Հարությունյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

08.11.2022

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/48563/02/22





ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԴԻՄՈՒՄԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ՆԱԽՆԱԿԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

30 սեպտեմբերի 2022թ. ք. Երևան

ՀՀ ք.Երևան առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, /դատավոր Ա. Մկրտչյան/, քննության առնելով Արեգ Սամվելի Շչեպիխինի և Սիրարփի Սամվելի Պոտապովայի դիմումը՝ իրավաբանական փաստը հաստատելու և ժառանգությունը փաստացի տիրապետման հիմքով փաստացի ընդունած ժառանգ ճանաչելու պահանջի մասին

ՊԱՐԶԵՑ
Արեգ Սամվելի Շչեպիխինի և Սիրարփի Սամվելի Պոտապովայի ներկայացուցիչը դիմում է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ իրավաբանական փաստը հաստատելու և ժառանգությունը փաստացի տիրապետման հիմքով փաստացի ընդունած ժառանգ ճանաչելու պահանջի մասին:
Դիմումը 19.09.2022 թվականին մակագրվել է դատավոր Արամ Մկրտչյանին և կից փաստաթղթերի հետ միասին դատավորի աշխատակազմին է տրամադրվել 23.09.2022 թվականին:
Դատարանը գտնում է, որ դիմումը վարույթ ընդունելը մերժելու կամ վերադարձնելու՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված հիմքերը բացակայում են, ուստի այն պետք է ընդունել վարույթ:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 125, 165, 166, 199-200 հոդվածներով` Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

2022 թվականի նոյեմբերի 10-ին, ժամը 11:00-ին, թիվ ԵԴ/48563/02/22 քաղաքացիական գործով հրավիրել նախնական դատական նիստ` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ-2 նստավայրում /քաղաք Երևան, Հալաբյան 41ա, դատական նիստերի դահլիճ թիվ 8/:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:


ԴԱՏԱՎՈՐ Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հալաբյան 41ա ՛՛Աջափնյակ-2՛՛ նստ.

Հեռ..` +37410511813 / 438/

Էլ. փոստ`