Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԱԴԴ/1123/02/10 քաղաքացիական գործով Արմեն Թադևոսյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

20.02.2023

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Երիցյանս, քննության առնելով ըստ հայցի <<Պրոմեթեյ Բանկ>> ՍՊԸ-ի (այսուհետ նաև՝ Բանկ) ընդդեմ <<Նորաշեն 2007>> սպառողական կոոպերատիվի, Արմեն Թադևոսյանի, Լյուդվիգ Հովսեփյանի (այսուհետ նաև՝ Պատասխանողներ), երրորդ անձինք՝ Ասյա Վալենտինի Թալալյանի, Վիլեն Բարաթի Պետրոսյանի, Գայանե Օնիկի Դանիելյանի, Մարիետտա Տիգրանի Խոնդկարյանի (այսուհետ նաև՝ Երրորդ անձինք)՝ գումար բռնագանձելու, բռնագանձումը գրավադրված գույքի վրա տարածելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ապացուցման պարտականությունը բաշխելու և ապացույցներ ներկայացնելու ժամկետ սահմանելու հարցը,


ՈՐՈՇԵՑԻ

1. Սահմանել գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, ապացուցման ենթակա փաստերը, գործին մասնակցող յուրաքանչյուր անձի վրա դրված ապացուցման պարտականությունը՝ ըստ սույն որոշման պատճառաբանական մասի:
2. Սահմանել գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու մեկամսյա ժամկետ (պատճենը նախապես ուղարկելով դատավարության կողմերին), սկսած որոշումը ստանալու պահից:
3. Հրավիրել նախնական դատական նիստ՝ 06.03.2023 թվականին, ժամը 14:20-ին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ-2 նստավայրի վարչական շենքում (հասցե` ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 9):
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`