Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԹԻՎ ՍնԴ/0145/02/22 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

20.02.2023

Հայտատու` ՀՀ սնանկության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

ԹԻՎ ՍնԴ/0145/02/22 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ


Պատասխանող՝ Սոնա Խաչիկի Պետրոսյանին
(ՀՀ, ք. Երևան, Նոր Արեշ 22 փ., 117 տուն)


Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի (այսուհետ՝ Դատարան) թիվ ՍՆԴ/0145/02/22 քաղաքացիական գործով ըստ «Կոմսալ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Վահագն Մյասնիկի Բալաբեկյանի հայցի ընդդեմ Հովհաննես Վախթանգի Հովակիմյանի և Սոնա Խաչիկի Պետրոսյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, նշանակել նախնական դատական նիստ՝ 2023 թվականի մարտի 16-ին, ժամը՝ 15:00-ին, քաղաք Ստեփանավան, Սուրբ Վարդանի 53 հասցեում, թիվ 1 դատական նիստերի դահլիճում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծանուցագիրն ուղարկվում է դատավարության մասնակցի նշած հասցեով (ծանուցման հասցե):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Ֆիզիկական անձի դեպքում դատական ծանուցագիրը պետք է հանձնվի անձամբ հասցեատիրոջը կամ հասցեատիրոջ ծանուցման (հաշվառման) հասցեում նրա հետ համատեղ բնակվող կամ այդ հասցեում աշխատող չափահաս անձին, բացառությամբ այն դեպքերի, երբ նշված անձը գործի քննությանը մասնակցում է որպես հակադիր շահեր ունեցող կողմ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ եթե դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ ծանուցագիրը, կամ նրա հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է դատարան, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել հետադարձ ծանուցումը (ծանուցման մասին անդորրագիրը), կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը դատական ծանուցագիրը ուղարկում է՝ ֆիզիկական անձի դեպքում` այդ անձի հաշվառման, աշխատանքի վայրի հայտնի հասցեով և անձի վերջին հայտնի բնակության վայրի համապատասխան համայնքի կամ վարչական շրջանի ղեկավարին, իսկ գործի նյութերում ֆիզիկական անձի այլ հասցեների, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի վերաբերյալ տվյալների առկայության դեպքում՝ նաև այդ հասցեներով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 5-րդ մասով սահմանված գործողությունները կատարելու հետ միաժամանակ դատական ծանուցագիրը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Նույն մասով նախատեսված գործողությունները կատարելուց հետո 7-րդ օրն անձը համարվում է ծանուցված:
Վերը նշվածը հաշվի առնելով, սույնով ծանուցվում եք, որ թիվ ՍՆԴ/0145/02/22 քաղաքացիական գործով ըստ «Կոմսալ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Վահագն Մյասնիկի Բալաբեկյանի հայցի ընդդեմ Հովհաննես Վախթանգի Հովակիմյանի և Սոնա Խաչիկի Պետրոսյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, նշանակել նախնական դատական նիստ՝ 2023 թվականի մարտի 16-ին, ժամը՝ 15:00-ին, քաղաք Ստեփանավան, Սուրբ Վարդանի 53 հասցեում, թիվ 1 դատական նիստերի դահլիճում, որտեղ Դուք հրավիրվում եք որպես պատասխանող:
Անհրաժեշտ է նշված օրը անձը հաստատող փաստաթղթով ապահովել Ձեր կամ Ձեր ներկայացուցչի ներկայությունը դատական նիստին:
Նախազգուշացում – սույն հրապարակումից հետո՝ 7-րդ օրը, Դուք համարվում եք պատշաճ ծանուցված, հետևաբար Ձեր կողմից՝ առանց հարգելի պատճառի դատական նիստին չներկայանալն, արգելք չէ գործի քննությունը Ձեր բացակությամբ անցկացնելու համար:


ԴԱՏԱՎՈՐ՝ Լ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան, Սուրբ Վարդանի 53

Հեռ..` 0256 2-11-00

Էլ. փոստ`