Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ՎԴ/12867/05/21 վարչական գործով դատական ծանուցագիր

29.03.2023

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

ք.Երևան, Գ. Նժդեհի 23
«29» մարտի 2023թ.
N ԴԴ9 ---------------------
թիվ ՎԴ/12867/05/21 վարչական գործով
երրորդ անձ՝«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությանը
/Սյունիքի մարզ, ք. Քաջարան, Լեռնագործների 18/

Դուք հրավիրվում եք Հայաստանի Հանրապետության վարչական դատարան որպես երրորդ անձ վարչական գործով ըստ հայցի «Զանգեզուր Մայնինգ» ՍՊ ընկերության ընդդեմ ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի, երրորդ անձինք` «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերություն, «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերություն` ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 29.09.2021թ. (որոշման վերջում ամսաթվի նշումը` 30.09.2021) թիվ 270-Ա որոշումը վերացնելու պահանջի մասին:
Նշված գործով նախնական դատական նիստը տեղի կունենա 2023թ. մայիսի 02-ին՝ ժամը 15:00 -ին, ՀՀ վարչական դատարանի շենքում (հասցեն՝ ք. Երևան, Գ. Նժդեհի 23, դատական նիստերի դահլիճ №2):
Միաժամանակ տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատական նիստի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ։
/Անհրաժեշտ է ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով/։



Դատավոր Ե. Առաքելյանի օգնական՝ Թ. Նահապետյան

Հասցե` Գարեգին Նժդեհի փող., 23 շենք

Հեռ..` +374-10-49-48-07

Էլ. փոստ`