Թիվ ԼԴ4/1972/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
01.05.2023
Երրորդ անձ` Գրիգոր Նորիկի Դանիելյանին
հասցեն` ք.Սպիտակ, Ս․ Ավետիսյան հր․, 7/8
ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Աշոտ Մերուժանի Ասատրյանի ընդդեմ Տիգրան Նորիկի Դանիելյանի և <<Դանիելյան>> ՍՊԸ-ի, պատասխանող կողմում ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձանց ` Գրիգոր Նորիկի Դանիելյանի և Նորիկ Գրիգորի Դանիելյանի՝ իրավունքի խախտումը վերացնելու պահանջի մասին:
Սույն գործով նշանակվել է նախնական դատական նիստ 30․05․2023 թվականին, ժամը 10:30-ին (ք.Վանաձոր, Մ.Գոշի 6):
Առաջարկվում է նշված օրը և ժամին ներկայանալ կամ ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը դատական նիստին, միևնույն ժամանակ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147 հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ` Ա․ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6
Հեռ..` +374032224032
Էլ. փոստ`