Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՍնԴ/0066/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցում։

12.05.2023

Հայտատու` ՀՀ սնանկության դատարան
ՀՀ քաղ. դատ. օր.-ի 95-րդ հոդվածով

12.05.2023թ․

ՙԿՐԵԴԻՏ ԲԱՆԿ՚Ս.Ա.Լ-ին
/հասցեն ք.Երևան, Բաղրամյան փողոց, 18 շենք, 210 գրասենյակ/


ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

ՀՀ Սնանկության դատարանի /դատավոր Տ.Փոլադյան/ վարույթում է գտնվող թիվ ՍնԴ/0066/02/23 քաղաքացիական գործն ըստ հայցի Գառնիկ Սամվելի Փանոսյանի ընդդեմ ՙԿՐԵԴԻՏ ԲԱՆԿ՚Ս.Ա.Լ-ի, երրորդ անձ Իզաբելլա Ցամաքյանի` վարկային պարտավորությունը և գրավի իրավունքը դադարած ճանաչելու պահանջների մասին:
Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը պատշաճ կարգով ուղարկվել է պատասխանող ՙԿՐԵԴԻՏ ԲԱՆԿ՚Ս.Ա.Լ-ի՝ առաջարկելով 15 օրվա ընթացքում, առարկություն ունենալու դեպքում, վիճարկել իր սնանկությունը:
Պատասխանող ՙԿՐԵԴԻՏ ԲԱՆԿ՚Ս.Ա.Լ-ին դատարանի կողմից հասցեագրված ծրարը վերադարձվել է ՙտեղափոխված՚ է նշումով:Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասիª եթե դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ ծանուցագիրը, կամ նրա հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է դատարան, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել հետադարձ ծանուցումը (ծանուցման մասին անդորրագիրը), կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը դատական ծանուցագիրը ուղարկում է՝
1) ֆիզիկական անձի դեպքում` այդ անձի հաշվառման, աշխատանքի վայրի հայտնի հասցեով և անձի վերջին հայտնի բնակության վայրի համապատասխան համայնքի կամ վարչական շրջանի ղեկավարին, իսկ գործի նյութերում ֆիզիկական անձի այլ հասցեների, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի վերաբերյալ տվյալների առկայության դեպքում՝ նաև այդ հասցեներով.
2) իրավաբանական անձի դեպքում՝ այդ անձի մշտապես գործող մարմնի գտնվելու վայրի հասցեով, իսկ գործի նյութերում իրավաբանական անձի այլ հասցեների, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի վերաբերյալ տվյալների առկայության դեպքում՝ նաև այդ հասցեներով:
Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված գործողությունները կատարելու հետ միաժամանակ դատական ծանուցագիրը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Սույն մասով նախատեսված գործողությունները կատարելուց հետո 15-րդ օրն անձը համարվում է ծանուցված:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասիª այն դեպքերում, երբ, սույն օրենսգրքի համաձայն, դատավարական ժամկետի հաշվարկն սկսվում է դատավարական փաստաթուղթն ստանալու օրվանից, և դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ դատավարական փաստաթուղթը, կամ դատարանին հայտնի հասցեով ուղարկված դատավարական փաստաթուղթը վերադարձվել է, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել այն ստանալու մասին անդորրագիրը, կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված գործողությունները կատարելու հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրում է հրապարակային ծանուցում, որ նշված դատավարական փաստաթղթերը դեպոնացված են առաջին ատյանի դատարանում` դրանց ծանոթանալու նպատակով: Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):



Դատավորի օգնական Ա.Մարտիրոսյան

Հասցե` ք. Երևան, Օտյան 53/2

Հեռ..` 74-22-33

Էլ. փոստ`