Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԱՐԱԴ/0330/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

06.06.2023

Հայտատու` Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս


ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆ
0204,ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Տ․ Մեծի 65, հեռ. (0232) 3-57-58, էլեկտրոնային փոստի հասցեն՝
aragatsotn@court.am
Գործ թիվ ԱՐԱԴ/0330/02/23
« 10 » 04 2023թ.


Անիկ Արծրունու Գրիգորյան
ՀՀ, Արագածոտնի մ․, Օշական, Մաշտոցի 10 ն, 17 տ

ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) դատավոր Զ. Մկրտչյանի (այսուհետ՝ Դատավոր) 24.02.2023 թվականի որոշման համաձայն՝ «ՖԻՆՔԱ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲ ընկերության (այսուհետ նաև՝ Հայցվոր) ընդդեմ Անիկ Արծրունու Գրիգորյանի (այսուհետ՝ Պատասխանող), վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք (պատասխանողի կողմում) Ռոզա Լյուդվիգի Գրիգորյանի, Արտակ Արծրունու Գրիգորյանի, Լյուդվիգ Արծրունու Գրիգորյանի, Հասմիկ Արծրունու Գրիգորյանի և Հերիքնազ Արծրունու Գրիգորյանի՝ ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքից Պարտապան՝ Անիկ Արծրունու Գրիգորյանի բաժինն առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում ամբողջ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և բռնագանձումը Պարտապան Անիկ Արծրունու Գրիգորյանի բաժնի վրա տարածելու պահանջների մասին հայցադիմումն ընդունվել է վարույթ: Ընդ որում, Դատարանի որոշումն օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում ուղարկվել է Ձեզ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ այն դեպքերում, երբ, սույն օրենսգրքի համաձայն, դատավարական ժամկետի հաշվարկն սկսվում է դատավարական փաստաթուղթն ստանալու օրվանից, և դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ դատավարական փաստաթուղթը, կամ դատարանին հայտնի հասցեով ուղարկված դատավարական փաստաթուղթը վերադարձվել է, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել այն ստանալու մասին անդորրագիրը, կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված գործողությունները կատարելու հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրում է հրապարակային ծանուցում, որ նշված դատավարական փաստաթղթերը դեպոնացված են առաջին ատյանի դատարանում` դրանց ծանոթանալու նպատակով: Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 7-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):
Տեղեկացնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավպարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Դատարանի Աշտարակի նստավայրում (ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Տ․ Մեծի 65):
Պարզաբանում եմ, որ կարող եք դիմում ներկայացնել և ստանալ անհրաժեշտ դատավարական փաստաթղթերը, այդ թվում՝ հայցադիմումը և դրան կից փաստաթղթերը, հայցադիմումը վարույթ ընդուն ելու մասին որոշումը, ծանուցագիրը (դիմումը և այլ փաստաթղթերը ներկայացվում են Դատարանի գրասենյակ՝ ք. Աշտարակ, Տ․ Մեծի 65 հասցեով:
Տեղեկացնում եմ, որ գործին մասնակցող անձանց նյութաիրավական պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը և դրանք հիմնավորող ապացույցները, ինչպես նաև միջնորդությունները պետք է ներկայացվեն գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան երկշաբաթյա ժամկետում: Ելնելով գործի առանձնահատկություններից՝ գործին մասնակցող անձի միջնորդությամբ նշված ժամկետը կարող է երկարաձգվել դատարանի որոշմամբ, իսկ հայցադիմումի պատասխանը ներկայացվում է գրավոր՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ:
Նշված հրապարակային ծանուցումը տեղադրել Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Լ․ ԳԱԼՍՏՅԱՆ

Հասցե` ՀՀ ք․ Աշտարակ, Տ․ Մեծի 65

Հեռ..` 023235758

Էլ. փոստ`