Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/59349/02/22 քաղաքացիականգործով ծանուցում:

08.07.2023

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս


Գործ թիվ ԵԴ/59349/02/22
<<08>> հունիսի 2023թ.


Քաղաքացիական գործով պատասխանող
Վարդիկ Ամիրխանյանին
/ՀՀ, Երևան, Արաբկիր, Բաղրամյան 60շ., 35 բն./

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Հ. Շահնազարյանի որոշմամբ«Շենքերի Խնամք» համատիրության ընդդեմ Վարդիկ Սամվելի Ամիրխանյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին հայցադիմումն ընդունվել է վարույթ և օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ուղարկվել է Ձեզ:
Միաժամանակ, Դատարանը 07.06.2023 թվականին որոշում է կայացրել գործը նախնական դատական նիստ նշանակելու մասին, որը ևս օրենքով սահմանված կարգով և ժամկետում ուղարկվել է Ձեզ: Նշված որոշման համաձայն՝ նախնական դատական նիստը նշանակվել է 20.07.2023 թվականին, 12:20-ին:
Տեղեկացնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ-2 նստավայրում (ՀՀ, ք.Երևան, Հալաբյան, 41ա):
Պարզաբանում եմ, որ կարող եք դիմում ներկայացնել և ստանալ անհրաժեշտ դատավարական փաստաթղթերը, այդ թվում՝ հայցադիմումը վարույթ ընդունելու և նախնական դատական նիստ նշանակելու մասին որոշումները, ծանուցագիրը:
Տեղեկացնում եմ, որ գործին մասնակցող անձանց նյութաիրավական պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը և դրանք հիմնավորող ապացույցները, ինչպես նաև միջնորդությունները պետք է ներկայացվեն գործը նախնական դատական նիստ նշանակելու մասին դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան երկշաբաթյա ժամկետում: Ելնելով գործի առանձնահատկություններից՝ գործին մասնակցող անձի միջնորդությամբ նշված ժամկետը կարող է երկարաձգվել դատարանի որոշմամբ:

Հարգանքով՝


ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ ՍՅՈՒԶԱՆՆԱ ՀԱԼԱՋՅԱՆ

Հասցե` ք.Երևան,Հալաբյան 41ա

Հեռ..` հեռ. (+37410) 511-813 (ներքին՝ 420)

Էլ. փոստ`