Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Ծանուցագիր «11»մայիսի 2023թ. Թիվ ՎԴ/12342/05/21 վարչական գործով ԵՐՐՈՐԴ ԱՆՁ՝ Իրինա Ալեքսանդրի Ղազարյանին Հասցեն` ք. Երևան, Սայաթ-Նովայի պող., 15ա շ., բն. 2 Ձեզ է ուղարկվում թիվ ՎԴ/12342/05/21 վարչական գործով՝ ըստ հայցի Հասմիկ Տիգրանի Ղազարյանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի և երրորդ անձինք Արմեն Ռուդիկի Գևորգյանի, Գայանե Սուրենի Մանուկյանի, Գևորգ Մելիքյանի, Կարինե Ռուդոլֆի Կարապետյանի, Գեորգի Արմանի Մանուկյանի, Ռուդոլֆ Արմանի Մանուկյանի, Իրինա Ալեքսանդրի Ղազարյանի, Աննա Ստեփանի Հովհաննիսյանի և Միքայել Գրիգորի Չիֆլիկյանի՝ իրավունքի պետական գրանցման սխալի ուղղում կատարելուն պարտավորեցնելու պահանջի մասին, վարչական գործը դատաքննության նշանակելու մասին որոշումը: Դատաքննությունը նշանակված է 2023 թվականի հոկտեմբերի 17-ին, ժամը` 12:45-ին, Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի Երևան քաղաքի նստավայրում, նախագահությամբ` դատավոր Ա.Դարբինյանի (հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի փողոց, թիվ 23, դատական նիստերի դահլիճ № 25): Դուք տեղեկացվում եք, որ դատական նիստին չներկայանալու դեպքում, Դատարանը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի երկրորդ մասի հիման վրա, իրավունք ունի գործը քննել Ձեր բացակայությամբ: Դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթերով (անձնագիր, սոցիալական քարտ` առկայության դեպքում և այլն): Առդիր՝ « 2 » թերթ: ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ռ.ՍԱՐԴԱՐՅԱՆ

17.07.2023

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

ՎԴ/12342/05/21

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

08.05.2023թ. ք.Երևան

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը` նախագահությամբ դատավոր Աղասի Դարբինյանի, քարտուղարությամբ Հ.Հակոբյանի, մասնակցությամբ՝ հայցվորի ներկայացուցիչներ Ա.Բեսալյանի, Ե.Բազոյանի, երրորդ անձի ներկայացուցիչ Ռ.Կրոյանի, նախնական դատական նիստում` քննության առնելով վարչական գործն ըստ հայցի Հասմիկ Տիգրանի Ղազարյանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի և երրորդ անձինք Արմեն Ռուդիկի Գևորգյանի, Գայանե Սուրենի Մանուկյանի, Գևորգ Մելիքյանի, Կարինե Ռուդոլֆի Կարապետյանի, Գեորգի Արմանի Մանուկյանի, Ռուդոլֆ Արմանի Մանուկյանի, Իրինա Ալեքսանդրի Ղազարյանի, Աննա Ստեփանի Հովհաննիսյանի և Միքայել Գրիգորի Չիֆլիկյանի՝ իրավունքի պետական գրանցման սխալի ուղղում կատարելուն պարտավորեցնելու պահանջի մասին.

Պ Ա Ր Զ Ե Ց

Հասմիկ Տիգրանի Ղազարյանի անունից Եղիշե Բազոյանը, 10.11.2021 թվականին Հայաստանի Հանրապետության վարչական դատարան ներկայացրած հայցադիմումով, խնդրել է պարտավորեցնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեին 09.06.2008 թվականին հայցվորի անվամբ սեփականության իրավունքի պետական գրանցման ժամանակ թույլ տված սխալը՝ հողամասի չափի և դրա կարգավիճակի մասով ուղղել, այն է՝ ք.Երևան, Սայաթ-Նովա 15ա թիվ 2 բնակարանին կից տնամերձ 131,3 քմ սահմանազատված հողամասի նկատմամբ գրանցել հայցվորի սեփականության իրավունքը, իսկ շենքով ծանրաբեռնված հողամասի նկատմամբ գրանցել վերջինիս համատեղ սեփականության իրավունքը:

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի (դատավոր Կարեն Զարիկյան) 18.11.2021 թվականի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է:

Հայցվորը, օրենքով սահմանված ժամկետում, հայցադիմումը կրկին ներկայացրել է դատարան:

Դատավոր Կարեն Զարիկյանի ժամանակավոր անաշխատունակության մեջ գտնվելու պատճառով, կրկին ներկայացված հայցադիմումը 09.12.2021 թվականին վերամակագրվել է դատավոր Աղասի Դարբինյանին:

Դատարանի 15.12.2021 թվականի որոշմամբ վարչական գործն ընդունել է վարույթ:

Դատարանի 07.04.2022 թվականի որոշմամբ դատավարության մեջ որպես երրորդ անձինք ներգրավվել են Արմեն Ռուդիկի Գևորգյանը, Գայանե Սուրենի Մանուկյանը, Գևորգ Մելիքյանը, Կարինե Ռուդոլֆի Կարապետյանը, Գեորգի Արմանի Մանուկյանը, Ռուդոլֆ Արմանի Մանուկյանը, Իրինա Ալեքսանդրի Ղազարյանը, Աննա Ստեփանի Հովհաննիսյանը և Միքայել Գրիգորի Չիֆլիկյանը:

08.05.2023 թվականին հրավիրված նախնական դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված պատասխանողը չի ապահովել իր ներկայացուցչի մասնակցությունը, իսկ երրորդ անձինք Գայանե Սուրենի Մանուկյանը, Գևորգ Մելիքյանը, Կարինե Ռուդոլֆի Կարապետյանը, Գեորգի Արմանի Մանուկյանը, Ռուդոլֆ Արմանի Մանուկյանը, Իրինա Ալեքսանդրի Ղազարյանը, Աննա Ստեփանի Հովհաննիսյանը և Միքայել Գրիգորի Չիֆլիկյանը չեն ներկայացել դատական նիստին:

Դատարանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի երկրորդ մասով, որոշել է նախնական դատական նիստն անցկացնել պատասխանողի ներկայացուցչի և չներկայացած երրորդ անձանց բացակայությամբ:

Նախնական դատական նիստերի ընթացքում պարզվել են հայցի առարկան և հիմքերը, կիրառման ենթակա օրենսդրությունը, ապացուցման բեռի բաշխման կանոններին համապատասխան բաշխվել է ապացուցման պարտականությունը, մասնավորապես՝ հայցվորի վրա է դրվել այն փաստի ապացուցման պարտականությունը, որ առկա են բոլոր իրավական և փաստական հիմքերը հայցվող սխալի ուղղումը կատարելուն պարտավորեցնելու համար, իսկ պատասխանողի վրա դրվել է սխալի ուղղում կատարելը մերժելու իրավաչափության ապացուցման պարտականությունը:

Նկատի ունենալով, որ նախնական դատական նիստերի ընթացքում իրականացվել են Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի երրորդ մասով սահմանված` գործը դատաքննության նախապատրաստելու ընթացքում կատարվող գործողությունները՝ Դատարանը գտնում է, որ գործը պատրաստ է դատաքննության նշանակելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ, 127-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ, 200-րդ հոդվածներով` Դատարանը.

Ո Ր Ո Շ Ե Ց

Թիվ ՎԴ/12342/05/21 վարչական գործն ըստ հայցի Հասմիկ Տիգրանի Ղազարյանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի և երրորդ անձինք Արմեն Ռուդիկի Գևորգյանի, Գայանե Սուրենի Մանուկյանի, Գևորգ Մելիքյանի, Կարինե Ռուդոլֆի Կարապետյանի, Գեորգի Արմանի Մանուկյանի, Ռուդոլֆ Արմանի Մանուկյանի, Իրինա Ալեքսանդրի Ղազարյանի, Աննա Ստեփանի Հովհաննիսյանի և Միքայել Գրիգորի Չիֆլիկյանի՝ իրավունքի պետական գրանցման սխալի ուղղում կատարելուն պարտավորեցնելու պահանջի մասին, նշանակել դատաքննության՝ 2023 թվականի հոկտեմբերի 17-ին, ժամը՝ 12:45-ին, Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի Երևան քաղաքի նստավայրում:

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ ԱՂԱՍԻ ԴԱՐԲԻՆՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` +37410447121 /213/

Էլ. փոստ`